Պիցցան ամենաօգտակար նախաճաշ են ճանաչել
ԱՄՆ-ից առողջ սննդի հարցերով մասնագետը նախաճաշի համար պիցցան ճանաչել է առավել օգտակար ուտելիք, քան փաթիլները, հայտնում է The Independent-ը:
«Հավանաբար կզարմանաք, որ պիցցայի միջին կտորի մեջ եւ կաթով փաթիլների մեկ պնակում նույն քանակությամբ կալորիաներ են պարունակվում»,- նշել է գրանցված եւ հավաստագրված դիետոլոգ Չելսի Ամերը: Նրա խոսքով՝ ամբողջ հարցը մթերքների բաղադրության մեջ է: Փաթիլների մեջ սպիտակուցներ եւ օգտակար ճարպեր չկան, սակայն չափից շատ շաքար կա՝ մեծահասակ մարդու օրական նորմայի մինչեւ կեսը:
«Պիցցայում ավելի շատ սպիտակուցներ են պարունակվում, այնպես որ՝ այն ձեզ ամբողջ օրվա համար էներգիայով առլեցուն կդարձնի: Դրա մեջ ավելի շատ ճարպեր եւ ավելի քիչ շաքար է պարունակվում»,- ասել է Ամերը: Սակայն դիետոլոգը նշել է, որ մարդիկ հազվադեպ են պիցցայի մեկ կտորով բավարարվում, եւ այս մթերքն ամեն դեպքում չի կարելի օգտակար անվանել:
Բրիտանացի դիետոլոգ Ռիանոն Լեմբերթը, սակայն, գործընկերոջ հետ համաձայն չէ: Նա նշել է, որ «հսկայական յուղոտ պիցցաները, որոնք համացանցում են պատվիրվում, նախաճաշի համար լավագույն ընտրությունը չեն»: Նրա խոսքով՝ ամբողջական հատիկներից փաթիլները պիցցայից ավելի օգտակար են: Այսուհանդերձ, եթե իտալական ճաշատեսակը վնասակար հավելումներ չպարունակի, այն կարելի է ուտել նախաճաշին:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Սահարայի ավազները սպիտակել են