Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին
Ֆրանսիայում հոկտեմբերի 13-ին նոր ցույցեր են անցկացվում դպրոցների անմխիթար վիճակի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների դեմ։ Ակցիաներին մասնակցում են աշակերտները, արհմիությունները և ընդդիմադիր խմբերը։ Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է Փարիզում դպրոցներից մեկն արգելափակած ցուցարարներին։ «Երիտասարդներին չեն ներգրավում քննարկումներում։ Մեր ապագան գողացվում է մեզնից, ինչպես տեսել ենք այստեղ, դպրոցները չեն ստանում այն ներդրումները, որոնց կարիքն ունեն», - նշել է 23-ամյա ակտիվիստը՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են պայքարել այդ ապագայի համար։
Ուսանողների արհմիությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի 70 համալսարանների մոտ 90 տոկոսն արգելափակված է կամ փակվել է՝ որպես բողոքի շարժման մաս։
Ֆրանսիայի կրթության նախարարը հայտարարել է, որ շուրջ 200 դպրոց դեռ փակ է։ Էդուար Ժեֆրեն անցյալ շաբաթ խոստացել էր լրացուցիչ 3000 ուսուցչի ուղարկել այն դպրոցներ, որտեղ աշխատակազմի պակաս կա։ Նրա խոսքով՝ այդ ուսուցիչների 35 տոկոսն արդեն նշանակվել է։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում