Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի Ծաղկած շագանակենիներ կտավը տեսնելու համար ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում Պետդումայի ընտրություններ կազմակերպելու համար ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել 6-ամյա տղային ապտակելու համար քրեական վարույթ է հարուցվել Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին 8 անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում համաժողովի է մասնակցում COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են Bar Convent Berlin միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է միասնական ազգային տաղավարով (ֆոտոշարք) Քննարկվել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ) Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել. ՄԻՊ Իսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքը. Ynet

Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի Ծաղկած շագանակենիներ կտավը տեսնելու համարԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում Պետդումայի ընտրություններ կազմակերպելու համարԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել6-ամյա տղային ապտակելու համար քրեական վարույթ է հարուցվելՇվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին8 անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակումՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում համաժողովի է մասնակցումCOP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում ենBar Convent Berlin միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է միասնական ազգային տաղավարով (ֆոտոշարք)Քննարկվել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել. ՄԻՊԻսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքը. YnetԾաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամՄեկ ազգ, երկու պետություն սկզբունքը չի նշանակում, թե մի պետությունն իրավունք ունի միջամտելու մյուսի ներքին գործերինԿահույք` ներշնչված հայտնի ավտոմեքենայի դիզայնիցՀոգեկան առողջությունը բարեկեցիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է (տեսանյութ)Brexit-ից հետո հարաբերությունների խորացման և համագործակցության նոր համաձայնագրերՄատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» միջազգային գիտաժողովըԶինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆԱրման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորՏնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվությանԵրևանի Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիՀանդիպում ԱԽ գրասենյակում. քննարկվել են ՀՀ-ԵՄ կապերն ու տարածաշրջանային զարգացումներըԵրևանում 1532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԲուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել էԵրևանի երկու փողոց վերանվանվել էՀրշեջ-փրկարարները մարել են շինանյութի պահեստում բռնկված հրդեհըԱյս տարածքների 90 և ավել տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին. ԽաչատրյանՌուսաստանն ու Ուկրաինան հայտնել են գիշերային զանգվածային հարձակումների և ավերածությունների մասինԱրհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերը չի կարող սրբապատկեր համարվել«Քանդում ենք, որ գազոններ լինեն». Շինարարների փողոցում սկսվել է կրպակների ապամոնտաժումըԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ-ում գործող Save Armenia կազմակերպության անդամների հետԼՂ-ից տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են իրացրել սերտիֆիկատներըԱդրբեջանում բողոքի ակցիաների ֆոնին ձերբակալվածների թիվն անցել է 200-ըՈսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են (տեսանյութեր) Ռանոսը երկրորդ հանդիպումն անընդմեջ անցկացրեց Տեներիֆեի կազմում Ռուսաստանը բաց է թողնում խաղաղությանը մոտենալու ևս մեկ հնարավորությունՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՎարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ (տեսանյութ)Հայտարարություն՝ imID համակարգի խնդիրների վերաբերյալՎարդան Ղուկասյանի տնային կալանքը կերկարաձգվի ևս 3 ամսովԱնշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում չհայտարարագրված հարկման օբյեկտ է բացահայտվելՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱլավերդի համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըԵգիպտոսի հայտնի հավաքածուն առաջին անգամ կներկայացվի արտերկրումԱմուլսարը սկսում է աշխատել․ ե՞րբ կերևան խոստացված միլիոնների արդյունքներըՌուսաստանի հետ դիզվառելիքի գործարքը նպատակ ունի Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է լեհական Creotech Instruments ընկերություն (տեսանյութ)Փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
Հարեվաններ

Մեկ ազգ, երկու պետություն սկզբունքը չի նշանակում, թե մի պետությունն իրավունք ունի միջամտելու մյուսի ներքին գործերին

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (YAP) դժգոհություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններից։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ կուսակցության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իշխող կուսակցությանն աջակցող հարթակներում, երկար ժամանակ Ադրբեջանի մասին տարածվում են, իրենց բնորոշմամբ, կեղծ և զրպարտչական տեղեկություններ։

Կուսակցությունը հատկապես անընդունելի է համարել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների շուրջ մեկնաբանությունները։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բաքուն Իսրայելի հետ հարաբերությունները պահպանում է միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի հիման վրա։ Միաժամանակ YAP-ը պնդել է, որ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է Պաղեստինի ժողովրդի իրավունքներին և հանդես է գալիս երկու պետությունների սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման օգտին։

«Շատ ցավալի է, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություն են արել ՝ հաշվի չառնելով հարցի էությունը, Ադրբեջանի սահմանադրական կարգը և մեր երկրում կրոնի ազատության իրավական հիմքերը։ Նման հայտարարությունները հակասում են ադրբեջանա–թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են ծառայել հասարակական առումով արհեստական լարվածության ստեղծմանը։

Ադրբեջանի ժողովուրդը պատմության ընթացքում մեծ հարգանքով է վերաբերվել իր ազգային-հոգևոր և կրոնական արժեքներին: Մեր երկրում կրոնի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ: Ադրբեջանի հանրապետությունը հավասարապես է վերաբերվում բոլոր կրոնների ներկայացուցիչներին և կրոնական բազմազանությունը համարում է մեր հասարակության հարստությունը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի նշանակում, թե մի պետությունն իրավունք ունի միջամտելու մյուսի ներքին գործերին։ YAP-ը Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին։

radar armenia