Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի Ծաղկած շագանակենիներ կտավը տեսնելու համար ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում Պետդումայի ընտրություններ կազմակերպելու համար ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել 6-ամյա տղային ապտակելու համար քրեական վարույթ է հարուցվել Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին 8 անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում համաժողովի է մասնակցում COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են Bar Convent Berlin միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է միասնական ազգային տաղավարով (ֆոտոշարք) Քննարկվել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ) Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել. ՄԻՊ Իսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքը. Ynet

Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի Ծաղկած շագանակենիներ կտավը տեսնելու համարԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում Պետդումայի ընտրություններ կազմակերպելու համարԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել6-ամյա տղային ապտակելու համար քրեական վարույթ է հարուցվելՇվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին8 անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակումՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում համաժողովի է մասնակցումCOP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում ենBar Convent Berlin միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է միասնական ազգային տաղավարով (ֆոտոշարք)Քննարկվել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել. ՄԻՊԻսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքը. YnetԾաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամՄեկ ազգ, երկու պետություն սկզբունքը չի նշանակում, թե մի պետությունն իրավունք ունի միջամտելու մյուսի ներքին գործերինԿահույք` ներշնչված հայտնի ավտոմեքենայի դիզայնիցՀոգեկան առողջությունը բարեկեցիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է (տեսանյութ)Brexit-ից հետո հարաբերությունների խորացման և համագործակցության նոր համաձայնագրերՄատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» միջազգային գիտաժողովըԶինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆԱրման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորՏնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվությանԵրևանի Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիՀանդիպում ԱԽ գրասենյակում. քննարկվել են ՀՀ-ԵՄ կապերն ու տարածաշրջանային զարգացումներըԵրևանում 1532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԲուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել էԵրևանի երկու փողոց վերանվանվել էՀրշեջ-փրկարարները մարել են շինանյութի պահեստում բռնկված հրդեհըԱյս տարածքների 90 և ավել տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին. ԽաչատրյանՌուսաստանն ու Ուկրաինան հայտնել են գիշերային զանգվածային հարձակումների և ավերածությունների մասինԱրհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերը չի կարող սրբապատկեր համարվել«Քանդում ենք, որ գազոններ լինեն». Շինարարների փողոցում սկսվել է կրպակների ապամոնտաժումըԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ-ում գործող Save Armenia կազմակերպության անդամների հետԼՂ-ից տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են իրացրել սերտիֆիկատներըԱդրբեջանում բողոքի ակցիաների ֆոնին ձերբակալվածների թիվն անցել է 200-ըՈսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են (տեսանյութեր) Ռանոսը երկրորդ հանդիպումն անընդմեջ անցկացրեց Տեներիֆեի կազմում Ռուսաստանը բաց է թողնում խաղաղությանը մոտենալու ևս մեկ հնարավորությունՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՎարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ (տեսանյութ)Հայտարարություն՝ imID համակարգի խնդիրների վերաբերյալՎարդան Ղուկասյանի տնային կալանքը կերկարաձգվի ևս 3 ամսովԱնշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում չհայտարարագրված հարկման օբյեկտ է բացահայտվելՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱլավերդի համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըԵգիպտոսի հայտնի հավաքածուն առաջին անգամ կներկայացվի արտերկրումԱմուլսարը սկսում է աշխատել․ ե՞րբ կերևան խոստացված միլիոնների արդյունքներըՌուսաստանի հետ դիզվառելիքի գործարքը նպատակ ունի Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է լեհական Creotech Instruments ընկերություն (տեսանյութ)Փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
Հայաստան

Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել. ՄԻՊ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի զինված ուժերում կանանց մասնակցության խթանումը և ռազմական կրթության դերը գենդերային հավասարության առաջխաղացման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, DCAF-ի Եվրոպայի և Ասիայի գծով ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերին՝ նշելով, որ դրանք ձևախեղված պատկերացումներ են փոխանցում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց սոցիալական դերերի առնչությամբ և խոչընդոտում իրավահավասարության լիարժեք ապահովմանը։

«Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել իրավահավասարության և խտրականության բացառման տեսանկյունից։ Խոսելով կարծրատիպերի առանձնահատկությունների մասին՝ հարկ եմ համարում նշել տարածված այն սխալ ընկալումը, ըստ որի զինված ուժերն ու անվտանգության համակարգերն իբր կանանց համար չեն։ Այս կարծրատիպը, ցավոք, շարունակում է պահպանվել նաև մեր հասարակությունում։ Կարծրատիպերը հաճախ հիմք են հանդիսանում նաև կանանց թիրախավորելու համար, երբ, օրինակ, նրանց անձնական կյանքին առնչվող և մի շարք այլ հանգամանքներ դառնում են զինված ուժերում և անվտանգային համակարգերում ընդգրկված կանանց թիրախավորման պատճառ։ Արդյունքում՝ հաճախ հարցականի տակ է դրվում և վտանգվում է զինված ուժերում կանանց ներգրավվածության արդյունավետությունը, ինչը պահանջում է հետևողական արձագանք»,– նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերին, որոնք լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում, և այս առումով կարևորել է կանխարգելման մեխանիզմների կիրառումը, հարցերի հստակ հասցեավորումը, ինչպես նաև բոլոր դերակատարների ներգրավումը խնդիրների լուծման նպատակով։

«Չնայած պետության կողմից կատարված քայլերին ու դրական զարգացումներին՝ մենք չենք կարող աչք փակել առկա բացասական երևույթների նկատմամբ կամ ձևացնել, թե դրանք գոյություն չունեն։ Խնդիրների մի մասը շարունակում է պահպանվել, և եթե այս կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ այսօր չձեռնարկենք լուրջ և հետևողական քայլեր, դրանք շարունակելու են պահպանվել մեր միջավայրում»։

Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել զինված ուժերում կանանց մասնակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ արձանագրելով, որ թեև վերջին տարիներին կանանց ներգրավվածությունն աճել է, սակայն որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածությունը դեռևս սահմանափակ է։

Պաշտպանը կարևորել է նաև ծառայության պայմանների շարունակական բարելավումը՝ ընդգծելով, որ իրական հավասարությունը ենթադրում է ոչ միայն հավասար վերաբերմունք, այլև այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հաշվի են առնում կանանց առանձնահատուկ կարիքները։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել DCAF-ի, ՀՀ ԱԺ և ՊՆ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գործընկերներին և կարևորել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն համատեղ և հետևողական աշխատանքի պայմաններում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կանանց մասնակցության ընդլայնման հնարավորություններին, առկա մարտահրավերներին, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ներառական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև գենդերային հավասարության խթանման գործում ռազմական կրթության դերին առնչվող հարցեր։

Քննարկմանը մասնակցել են ինչպես ՄԻՊ հաստատության, այնպես էլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հայաստանյան և միջազգային փորձագետներ։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև DCAF-ի «Գենդերային հարցերի դասավանդումը ռազմական ոլորտում» ձեռնարկի հայերեն տարբերակը։