Առաջարկները նոր չեն, դրանք բազմիցս հնչեցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից. Պոպով
Կրակովում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր, այդ թվում նաեւ՝ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը: Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: Այս մասին «ԱՊԱ»-ի մոսկովյան թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Կրակովում կայացած հանդիպումը:
«Ինչպես գիտեք, անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում կայացած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին գագաթնաժողովում որոշում էր կայացվել ակտիվացնել բանակցային գործընթացը եւ շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Համապատասխանաբար, գագաթաժողովից հետո ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահությունը ներկայացնող դեսպան Կասպրշիկի հետ միասին մենք մի շարք խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եւ օգնել ենք նրանց երկու հանդիպում կազմակերպել, որոնցից վերջինը կայացավ Կրակովում: Հանդպիմանը մասնավորապես քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր, այդ թվում նաեւ՝ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը: Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: Մնացել են մի քանի տեխնիկական դետալներ, որոնք մինչեւ ընդլայնման մեխանիզմի գործարկումը հարկավոր է համաձայնեցնել », - ընդգծել է Իգոր Պոպովը:
Համանախագահը նաեւ նշել է, որ բանակցություններում շարունակվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին խոչընդոտող առավել բարդ ասպեկտների քննարկումները: «Առաջարկները նոր չեն, կողմերը դրանք բազմիցս հնչեցրել են. դրանք վերաբերում են կարգավիճակի հետ կապված հարցերի լուծմանը եւ տարածքային խնդրի կարգավորմանը: Համանախագահների արտահայտած կարծիքներն ուղղված են ընդունելի լուծումներ գտնելուն: Մենք ակնակլում ենք ճշտել կողմերի դիրքորոշումը փետրվար ամսվա առաջին տասնօրյակում կայանալիք մեր «եռյակի» այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում», - հայտնել է Իգոր Պոպովը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են