Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում։ Արաբական հեղինակավոր Okaz պարբերականն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի տպավորիչ մեկնարկին՝ ընդգծելով, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել իր թիմի վերջին խաղերում խփված բոլոր գոլերին։
Սաուդյան Արաբիայի Ռոշն լիգայի շրջանակում Սպերցյանը գրավել է «Ալ Դիրիայի» դարպասը, ինչից հետո իր արդյունավետ շարքը շարունակել է Թագավորի գավաթի խաղարկությունում։
Սպերցյանի արդյունավետ գործողությունները դրանով չեն սահմանափակվել։ Ռոշն լիգայում՝ «Աբհայի» դեմ խաղում, նա ևս մեկ գոլային փոխանցում է կատարել։
Այսպիսով, վերջին հանդիպումներում «Ալ Ահլիի» խփած բոլոր գնդակները ստեղծվել են անմիջապես Սպերցյանի ջանքերով՝ լինի դա դիպուկ հարվածով, թե կոնկրետ փոխանցմամբ: «Այս հզոր մեկնարկն արտացոլում է Սպերցյանի բարձր խաղային որակները։ Նա դարձել է «Ալ Ահլիի» հարձակման գծի ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկը՝ պահեր ստեղծելու, դարպասին սպառնալու և գրոհները կառուցելու իր բացառիկ ունակության շնորհիվ»,- գրում է աղբյուրը։
Ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի նույն ոգով հանդես գալ նաև առաջիկա տուրերում, հատկապես հաշվի առնելով, որ թիմն այս մրցաշրջանում բոլոր ճակատներով պայքարելու և տիտղոսներ նվաճելու լուրջ հավակնություններ ունի, իսկ հարձակման գծում ունի տարբերություն ստեղծելու ունակ խաղացողներ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Դատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագային