Human Rights Watch-ը քննադատել է Ադրբեջանին
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանին 2017 թվականին իրավունքների և ազատությունների հարցով իր ամենամյա զեկույցում։
Ադրբեջանին նվիրված բաժնում ասված է, որ Ադրբեջանի կառավարությունն ակտիվացրել է քննադատների դեմ պայքարը։ Դատարանները մոտ 25 լրագրողների և քաղաքական ու երիտասարդական ակտիվիստների դատապարտել են երկարատև ազատազրկման, ոչ արդար դատական գործընթացներ են վարել։ Եվս տասնյակները ձերբակալվել են կամ գտնվում են քրեական հետապնդման ներքո, նրանց արգելվել է երկրից դուրս գալ կամ ստիպված են եղել հեռանալ երկրից։
Քաղաքական դրդապատճառներով դատապարտված տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ պահվում են բանտերում։ Նրանց թվում է «Հանրապետական երկընտրանք» ընդդիմադիր շարժման ղեկավար Իլգար Մամեդովը։ Նա պահվում է բանտում, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թվականի որոշմանը, որով նրա ձերբակալությունը անօրինական էր ճանաչվում։
Իշխանությունները շարունակել են օգտագործել ձևական հարկային և այլ քրեական մեղադրանքներ նրանց քննադատող լրագրողների և բլոգերների դեմ։ Ադրբեջանի իշխանությունները շարունակել են պատժամիջոցները հասարակական կազմակերպությունների առնչությամբ՝ նրանց աշխատանքը անհնար դարձնելով։ ՀԿ-ների մի շարք ղեկավարներ նախկինի պես չեն կարող դուրս գնալ երկրից։ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերներ շարունակում են քննադատել Բաքվին, բայց չեն կարողացել արդյունավետորեն ազդել մարդու իրավունքների իրավիճակի վրա։
ԵՄ-ն չի կարողացել ազատել լրագրողներին ու ակտիվիստներին, որոնք անօրինական են ձերբակալվել, կամ հասնել ՀԿ-ների վրա դրված ճնշման վերացմանը։ Հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել էր աննախադեպ որոշում Ադրբեջանի դեմ գործընթաց սկսելու համար նրան Իլգար Մամեդովի հարցով ՄԻԵԴ որոշումը իրականացնելուն ստիպելու համար։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել էր երկու բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին դադարեցնել քննադատների աննախադեպ հետապնդումը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին