Ամերիկացի կոնգրեսականն ԱՄՆ-ի և Արցախի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը կոչ է արել իր գործընկերներին կոտրել արհեստական պատնեշները, որոնք խոչընդոտում են Միացյալ Նահանգների ու Արցախի միջև ազատ այցելություններ կատարելու ու հաղորդակցային կապ հաստատելու հեռանկարին:
Ինչպես նշում է Asbarez-ը՝ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին օրինագիծը:
«Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն ու չպետք է բացառվի Միացյալ Նահանգների ու այլ պետությունների հետ շփման շրջանակից»,-հայտարարել է Փալոունը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերին Արցախ կատարած այցի ընթացքում ինքը տեսել է Արցախի ահռելի առաջընթացը:
ANCA-ի տնօրեն Ռաֆի Համբարյանն իր երախտագիտությունն է հայտնել բարձրաստիճան կոնգրեսականին օրինագիծը Կոնգրեսում ներկայացնելու համար:
Հայտնի է, որ օրինագծի հեղինակներն առաջարկում են՝
1. Թույլ տալ ԱՄՆ կառավարության տարբեր մակարդակի պաշտոնյաների այցելել Արցախ ու բաց և անմիջական շփման մեջ մտնել իրենց արցախցի գործընկերների հետ:
2. Խրախուսել ԱՄՆ-ի ու Արցախի գործադիր և օրենսդիր ճյուղերը ներկայացնող պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց հաղորդակցությունը, հանդիպումներն ու ուղիղ շփումները:
3. Հետամուտ լինել ԵԱՀԿ-ի՝ Արցախի Հանրապետության ապագային առնչվող բանակցային գործընթացներին Արցախի լիարժեք ու անմիջական մասնակցությունն ապահովելուն:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են