Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg
Bloomberg-ը հաղորդել է, որ Թուրքիան վերսկսել է դեպի Սև ծով նավերի անցումն իր նեղուցներով։
Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Aegean Dream նավթատարը Դարդանելի նեղուց է մտել օգոստոսի 9-ին՝ օգոստոսի 6-ից այդ տարածքում սպասելուց հետո։ Նավի նպատակակետը Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն էր Ռուսաստանի Նովոռոսիյսկում։ Օգոստոսի 9-ի առավոտյան նեղուցով Նովոռոսիյսկ է մեկնել նաև Mehmet Kahveci A բեռնարկղային նավը։
Նախորդ օրը նույն գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան սահմանափակել է առևտրային նավերի տեղաշարժը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումների աճի պատճառով։ Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր վարչությունը Նովոռոսիյսկ մեկնող մի քանի նավի տեղեկացրել է, որ նման չվերթերի համար տարանցիկ թույլտվություններ չի տրամադրում, ինչպես նաև, լրացուցիչ ժամանակ է հարկավոր Դարդանելի անցման հայտերը վերանայելու համար: Աղբյուրի խոսքով՝ սահմանափակումը տարածվել է նաև Ուկրաինա ուղևորվող նավերի վրա:
Անկարան չի բացատրել այդ որոշման պատճառը և հրապարակայնորեն չի մեկնաբանել իրավիճակը։ Ձգձգումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը սկսել է ավելի ակտիվ ուշադրություն դարձնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումներին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը