Պակիստանի, Հայաստանի եւ ողջ Կովկասի միջեւ մեծ հեռանկարներ է տեսնում ՌԴ-ում Իսլամաբադի դեսպանը
«Հայաստանը, Ադրբեջանը եւ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»,- Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Թիրմիզին` անդրադառնալով Պակիստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաեւ Պակիստանում Հայաստանի պատմության մեջ առաջին դեսպանի նշանակմանը։
«Երկար տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, եւ ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո [Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը. Խմբ.] գիտակցվել է Հայաստանի հետ բնականոն շփումներ հաստատելու անհրաժեշտությունը, — նշել է Ֆայսալ Նիյազ Թիրմիզին։
Ըստ նրա` Կովկասյան տարածաշրջանի եւ Պակիստանի միջեւ գոյություն ունեն շատ ամուր կապեր եւ ինքը մեծ հեռանկարներ է տեսնում «Պակիստանի, Հայաստանի եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանի միջեւ»։
«Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։ Քչերը գիտեն, սակայն երկրի ամենաբարձր ռազմական պարգեւներից մեկին արժանացած զինվորներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր էր»,- ասել է նա։
«Ես նաեւ եղել եմ Դուբայում։ Այնտեղ հայերի եւ պակիստանցիների միջեւ բազմաթիվ ամուսնություններ են կնքվել։ Դա նպաստում է մարդկանց միջեւ կապերի ամրապնդմանը, առեւտրի եւ մշակութային համագործակցության զարգացմանը։ Եվ կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», — նշել է դիվանագետը։
Ֆայսալ Նիյազ Թիրմիզին պատմել է, որ դեռ մանկուց երազել է կարդալ Կովկասի պատմությանը նվիրված գրքեր։ «Ինձ բախտ է վիճակվել այցելել այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ եւ վայրեր։ Այսպիսով, մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ։ Իսկ Հայաստանը դրանց շատ կարեւոր բաղադրիչն է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են այժմ զարգանում մարդկանց միջեւ շփումները եւ գործարար կապերը Հայաստանի եւ Պակիստանի միջեւ», — եզրափակել է նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց