Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի
Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»: ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանը ներկայացրել է ալերգիայի հիմնական դրսևորումները։
Ստուգե՛ք ինքներդ Ձեզ, եթե հետևյալ ախտանիշները կրկնվում են կամ առաջանում են որոշակի իրավիճակներում, հնարավոր է՝ դրանց պատճառը ալերգիան է.
* հաճախակի փռշտոց, հատկապես առավոտյան,
* քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության,
* աչքերի քոր, կարմրություն կամ արցունքահոսություն,
* երկարատև չոր հազ,
* շնչահեղձության կամ սուլոցների նոպաներ,
* կրկնվող մաշկային ցան կամ քոր,
* շրթունքների, կոպերի կամ դեմքի այտուց։
Եթե այս նշանները պարբերաբար կրկնվում են, անհրաժեշտ է դիմել բժշկի։
5 միֆ, որը հերքվել է գիտությամբ ու փորձով.
Միֆ 1. Ալերգիան լոկ անհարմարություն է պատճառում։
Փաստ. Որոշ ալերգիկ հիվանդություններ, օրինակ՝ բրոնխիալ ասթման կամ ծանր ալերգիկ ռեակցիաները, կարող են կյանքին սպառնացող լինել։
Միֆ 2. Ալերգիան սկսում է միայն մանուկ հասակից։
Փաստ. Այն կարող է սկսվել կյանքի ցանկացած շրջանում։
Միֆ 3. Եթե ախտանիշներն անցան, բուժում այլևս պետք չէ։
Փաստ. Ալերգիկ հիվանդությունները հաճախ ունեն ալիքաձև ընթացք և պահանջում են ճիշտ հսկողություն։
Միֆ 4. Ալերգիայի բոլոր դեղերը քնկոտություն են առաջացնում։
Փաստ. Ժամանակակից հակահիստամինային դեղամիջոցների մեծ մասը չի առաջացնում արտահայտված քնկոտություն։
Միֆ 5. Ալերգիայի դեպքում պետք է պարզապես խուսափել ալերգենից։
Փաստ. Շատ դեպքերում միայն խուսափելը բավարար չէ։ Ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել հիվանդության առաջընթացը և զգալիորեն բարելավել կյանքի որակը։
Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության.
Եթե ալերգիկ ռեակցիայի ընթացքում առաջանում են դժվարացած շնչառություն, կոկորդի կամ լեզվի այտուց, խոսելու կամ կուլ տալու դժվարություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ բժշկական օգնություն։ Այս վիճակը կարող է լինել անաֆիլաքսիա և պահանջում է անհապաղ բուժում։
«Ժամանակակից բժշկությունն ունի արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, որոնց շնորհիվ մարդկանց մեծ մասը կարող է ապրել լիարժեք և ակտիվ կյանքով։
Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ։ Եթե ախտանիշները կրկնվում են, դիմե՛ք բժշկի և ստացե՛ք մասնագիտական գնահատում»,- խորհուրդ է տվել մասնագետը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը