Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ 2026թ. հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով (https://arlis.am/hy/acts/219984/latest) կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների կահավորման համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս։
Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է բոլոր կառուցապատողներին առաջնորդվել նոր նորմերի պահանջներով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարությունը և մասնակցել շրջակա միջավայրի պահպանությանը։
Այսպիսով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով օդի մաքրման համակարգեր՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող ու ցածր արտանետումներով սարքավորումներ: Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումն օդի որակի մոնիթորինգային սարքերով։
Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած տարածքները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։
Կառուցապատողները պարտավոր են հետևել նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներին։
Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումներ ամրագրող նորմերի պահպանումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է