Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը
Համաձայնագրով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երևան քաղաքում Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան 1 դրամ:
Ղազախական կողմը հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքի Արգանատի փողոցում շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան 1 տենգե:
Այս մասին հուլիսի 3-ին կայացած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ հողատարածքը վարձակալությամբ ստացող կողմն իրավունք չունի ընդլայնելու, վաճառելու, ծանրաբեռնելու, որպես սեփականություն՝ փոխանցելու, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու երրորդ կողմի համաձայնագրին համապատասխան տրամադրված հողատարածքը՝ առանց ընդունող պետության հստակ արտահայտված գրավոր համաձայնության:
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է