Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է հրաժարականի մասին, որը նաև հանգեցրել է կառավարության հրաժարականին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր որոշման մասին Մունտեանուն հայտնել է X հարթակում գրառմամբ։
Մունտեանուն, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2025 թ. նոյեմբերից, իր որոշման մասին հստակ բացատրություն չի տվել։ «Այսօր իմ վարչապետական ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», - գրել է նա։
Մունտեանուն հավելել է, որ կշարունակի ծառայել իր երկրին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս քայլը մարտահրավեր է նախագահ Մայա Սանդուի և նրա իշխող եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցության» (PAS) համար։
Մոլդովայի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ Սանդուն խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական խմբերի հետ, այնուհետև կառաջադրի վարչապետի թեկնածու։
62-ամյա Մունտեանուն նշանակվել է վարչապետի պաշտոնում 2025 թ. սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում PAS-ը հաղթանակ տարավ ռուսամետ մրցակցի նկատմամբ և ստացավ նոր մանդատ՝ Մոլդովայի` Եվրոպական միությանն անդամակցելու ուղին շարունակելու համար։
Դրանից առաջ Մունտեանուն մոտ 20 տարի աշխատել է Մոլդովայից դուրս, այդ թվում՝ Համաշխարհային բանկում։
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոլդովայում կառավարական ճգնաժամ է սկսվել պետական ձեռնարկություններում աշխատանքի ընդունման գործընթացում չարաշահումների, աշխատակիցներին անհիմն վճարումների և այլ խախտումների բացահայտումներից հետո։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում