Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարին
BBC-ի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը դեռևս լիովին չի կայունացել՝ չնայած Իրան–ԱՄՆ հակամարտությունից հետո հայտարարված հրադադարին։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանը մասնակիորեն վերաբացել է նեղուցը, սակայն տասնյակ բեռնանավեր դեռևս սպասում են անցման թույլտվության՝ Իրանի իշխանությունների կողմից սահմանված վերահսկողության պատճառով։ Միևնույն ժամանակ, երկու առգրավված նավերը՝ «ՄՍՍ Ֆրանցեսկա»-ն և «Էպամինոնդաս»-ը, դեռևս ազատ չեն արձակվել։
BBC-ի լրագրողները, որոնք վերջին հակամարտությունը սկսելուց հետո առաջին անգամ այցելել են իրանական Բանդար Աբբաս քաղաքը նշում են, որ տարածաշրջանում կյանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Բացվել են խանութները, վերականգնվել է փողոցային շարժը, իսկ տեղական շուկան կրկին ակտիվ է։
Այնուամենայնիվ, պատերազմի հետևանքները դեռևս ակնհայտ են։ Քաղաքում կան ավերված շենքեր, որոնցից մեկը վնասվել է մարտերի ընթացքում՝ թողնելով մարդկային կորուստներ և ավերածություններ։ Տեղացիների խոսքով՝ հակամարտությունը ծանր ազդեցություն է ունեցել բնակչության վրա․ շատ ձկնորսներ ամիսներով չեն կարողացել դուրս գալ ծով, իսկ որոշ ընտանիքներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը։ Բանդար Աբբասի իշխանությունները, սակայն, շարունակում են ընդգծել նեղուցի ռազմավարական նշանակությունը։ Քաղաքի ղեկավար Մեհդի Նոբանին BBC-ին ասել է, որ եթե հրադադարը խախտվի, Իրանը «անշուշտ կփակի Հորմուզի նեղուցը»։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի և գազի մատակարարումների զգալի մասը, և ցանկացած նոր լարվածություն կարող է անմիջական ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Ինչը կարող է արտացոլվել նաև վառելիքի և որոշ ապրանքների գների վրա Հայաստանում նույնպես։ Փորձագետների գնահատմամբ՝ չնայած ներկայումս հարաբերական հանգստությանը, նեղուցը շարունակում է մնալ տարածաշրջանային և միջազգային քաղաքական ճնշման կարևոր գործիք։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...