Փետրվարին Վրաստանն ու Եվրամիությունը կքննարկեն ասոցացման հարցերը
Վրաստան-Եվրամիություն ասոցացման հարցով խորհրդի նիստը կկայանա փետրվարի 5-ին Բրյուսելում, հայտնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:
Նիստը նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Բրյուսել այցի ժամանակ Վրաստանի կառավարական պատվիրակությունը կգլխավորի երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Հանդիպմանը մանրամասն կգնահատվի ասոցացման մասին համաձայնագրի իրագործումը: Խոսակցություն կլինի մեզ համար կարևոր թեմաների շուրջ։ Դա է անվտանգությունը, հակամարտությունների թեման, անվտանգության վերաբերյալ երկխոսությունը, որը մենք սկսել ենք Եվրամիության հետ: Հանդիպումը բաղկացած է լինելու երկու մասից: Մեկը, այսպես ասած, դռնփակ փոքր հանդիպումն է, որտեղ տեղի կունենա ավելի գաղտնի երկխոսություն, և երկրորդ հատվածը, որտեղ արդեն ներկա կլինեն մասնակից պետությունները»,- հանրային հեռուստատեսությանը հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն:
Հանդիպմանը զեկույցով հանդես կգան Վրաստանի վարչապետը և ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի իրագործման գործընթացում ներգրավված պետական գերատեսչությունների ղեկավարները:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին