20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 10 երկրներում հավաքագրված նոր տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից (ԱԲ)։ Նրանցից շատերը այն սկսում են կիրառել մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ։ Ավելի քան 2 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր տասներորդը, նշել է, որ դիմում է արհեստական բանականությանը՝ իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդ ստանալու համար։ Մոտ 13 միլիոն երեխա էլ այն օգտագործում է ուսման և տնային առաջադրանքները կատարելու նպատակով։
Թեև արհեստական բանականությունը կարող է երեխաների համար սովորելու, խաղալու և ստեղծագործելու հնարավորություններ ստեղծել, դրա ազդեցության վերաբերյալ գիտական ապացույցները՝ հատկապես ճանաչողական զարգացման, հուզական կախվածության և հնարավոր վնասների տեսանկյունից, դեռ նոր են ի հայտ գալիս։ Փաստորեն, մի ամբողջ սերունդ մեծանում է համաշխարհային մասշտաբի փորձարկման պայմաններում, զգուշացնում է ՅՈՒՆԻՍԵՖ — ը։
Իրենք՝ երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել և վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի (deepfake)։ Չափազանց շատ համակարգեր են հասանելի դառնում երեխաներին՝ առանց բավարար պաշտպանական մեխանիզմների. Անվտանգությունը, կարծես, երկրորդ պլան է մղվել։
Արհեստական բանականության կառավարման առաջին գլոբալ երկխոսությունից առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, մասնավոր հատվածին և գործընկերներին կոչ է անում ապահովել, որպեսզի երեխայի իրավունքները, հատկապես՝ անվտանգության և պաշտպանության իրավունքները, դառնան արհեստական բանականության գլոբալ կառավարման անբաժանելի մաս, ինչը պահանջում է՝
- Երեխաների զարգացման և բարեկեցության վրա ԱԲ ազդեցության և դրա ռիսկերի հետազոտման ֆինանսավորում,
- ԱԲ միջոցով իրականացվող սեռական շահագործումն և բռնությունը վերացնելու համար օրենսդրության և կառավարման մեխանիզմների հզորացում և ընկերությունների հաշվետվողականության բարձրացում,
- ԱԲ համակարգերի առավելագույն անվտանգ և թափանցիկ նախագծման ապահովում, որպեսզի բոլոր երեխաները լինեն պաշտպանված և կարողանան շարունակել օգտվել ԱԲ ընձեռած հնարավորություններից,
- ԱԲ գրագիտության ուսուցում և թվային միջավայրից օգտվելու աջակցություն երեխաներին և ծնողներին,
- Երկրների ներսում և միջև ԱԲ անջրպետի վերացում՝ ներդնումներ կատարելով յուրաքանչյուր երեխայի և նրա ծնողների կարիքներին համապատասխան թվային ենթակառուցվածքների և համացանցի հասանելիության ուղղությամբ՝ թե՛ տանը, թե՛ դպրոցում։
«Սա վճռորոշ պահ է։ Այն որոշումները, որոնք այսօր կընդունվեն արհեստական բանականության վերաբերյալ, տասնամյակներով կազդեն երեխաների անվտանգության, անձնական կյանքի գաղտնիության, բարեկեցության և հավասար հնարավորություններից օգտվելու վրա»,- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն