Զելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիեւում փակ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է 2026 թվականի աշնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, գրում է «Ուկրաինական պրավդան»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ հանդիպմանը հատուկ Լոնդոնից հրավիրվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Ըստ հրապարակման՝ նրան հրավիրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը քննարկելու պատրվակով։
Լրագրողների տվյալներով՝ հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Օլեգ Տատարովը, Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը եւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Պարբերականի աղբյուրները նշել են, որ Զելենսկու թիմը փորձել է համոզել Զալուժնիին չմասնակցել ընտրություններին՝ հիմնական պատճառ նշելով հասարակության պառակտման հավանականությունը եւ պետության համար առկա ռիսկերը։
Ըստ աղբյուրներտ՝ հանդիպման ընթացքում նախագահը նախկին գլխավոր հրամանատարին ուղիղ հարց է տվել՝ արդյոք նա կառաջադրվի՞, եթե ընտրություններն անցկացվեն աշնանը։
«Այո՛, կառաջադրվեմ»,- ասել է Զալուժնին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...