Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Բիզնես

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար

Վերջին օրերին Հայաստանի բանկերում մեծացել է ռուսական ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը։ Մասնագետները վերլուծում են իրավիճակը՝ հասկանալու՝ արդյոք այստեղ ռիկսեր կան, կամ արդյոք միայն հայաստանյան բանկերի դեպքում է այդ իրավիճակը։ Տնտեսագետները նկատել են, որ Վրաստանում, Ղազախստանում ու մի շարք երկրներում իրավիճակը նույնն է։ Փորձագետները բացատրում են՝ ռուբլու դեպքում կանխիկն անկանխիկի վերածելու սահմանափակումներ կան, ուստի բանկերը ռիսկերը չեզոքացնելու համար են առքի և վաճառքի տարբերությունը մեծացնում։

Հայաստանյան որոշ բանկերում ռուսական ռուբլու՝ կանխիկով առքի և վաճառքի միջակայքի տարբերությունը հասնում է 37 %-ի։ Սովորաբար այդ տարբերությունը 1,5-3 %-ի միջակայքում է լինում։ Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրում է՝ ներքին շուկայում այդ առումով խնդիրներ չկան․

«Կենտրոնական բանկը պարբերաբար արտարժույթ է գնում։ Այսինքն` շուկան միակողմանի է դառնում, այսինքն` բանկերը հիմնականում վաճառում են արտարժույթ՝ ճնշում դեպի վերև փոխարժեքի բարձրանալու՝ չկա։ ՍովորաբարԿենտրոնական բանկը միջամտում է այն ժամանակ,  երբ շուկան միակողմանի է դառնում։ Այդ ընթացքում պարբերաբարշաբաթական նույնիսկ երկու անգամ Կենտրոնական բանկը արտարժույթ է գնում՝ մինչև 50 մլն դոլարի չափ»։

Երկու պատճառ է առանձնացնում փորձագետը։ ՌԴ–ում սահմանափակումներ կան, ուստի ռուբլու կանխիկ շրջանառությունը նույնպես որոշ սահմանափակումներ ունի։ Բացի այդ՝ Ռուսաստանը փորձում է արգելել նաև կանխիկի ստվերային շրջանառությունը․

 «Բանկերը, որոնք արտարժույթ են գնում, խնդիրների առաջ են կանգնում։ Բայց դա միայն մեզնով չի սահմանափակվում։ Տարածաշրջանի բոլոր երկրները կամ դրանց մեծ մասը ունեն այդ խնդիրը»։

Խնդիրը կանխիկն է, անկանխիկի հետ կապված խնդիր չկա։ Կանխիկը ստվերի որոշակի հնարավորություն է տալիս, ու սահմանափակումները կապիտալի արտահոսքին են նաև վերաբերում՝ որպեսզի ռուբլին կանխիկ դուրս չգա և, օրինակ, Հայաստանում դոլարի չփոխակերպվի ու դուրս չգնա այլ երկիր։

«Մեր բանկերը պետք է զգուշանան կանխիկ ռուբլու մուտքերից, այդ իսկ պատճառով նրանք spread–ն են լայնացնում, քանի որ մեծ ծախսեր ու բարդություններ են լինելու դրանից ազատվելը»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանն ընդգծում է ռուբլու որոշակի տատանումները։ Մյուս հիմնական արտարժույթները դիտարկելիս հայկական դրամի արժևորում նկատվում է, ու սա, տնտեսագետի կարծիքով, արտարժույթի ներհոսքով է պայմանավորված․

«Ընդհանուր առմամբ, եթե եվրոյի կամ դոլարի մասին կարծիք հայտնեի, իսկ ռուսական ռուբլու հետ կապված կան որոշակի, կարծում եմ, անորոշություններ, բայց դա ոչ թե ամբողջ արտարժույթի շուկային է վերաբերում, այլ որոշակի բանկերի։ Առքի ու վաճառքի միջակայքը էականորեն տարբերվում է։ Դա պայմանավորված է նաև բանկերի դիրքավորումներով շուկայում նրանք ինչպիսի՞ գործառույթներ են կատարում և արդյո՞ք հետաքրքրված են ռուսական ռուբլու առքուվաճառքի ծավալներով, թե՞ ոչ»։

Բացի այդ՝ կարևոր է հասկանալ՝ որքանով են պատրաստ ռուսական բանկերը աշխատելու հայկական բանկերի հետ։ Ռիսկեր գուցե լինեն՝ ասում է տնտեսագետը, բայց միայն որոշ բանկերի հետ աշխատելիս։ Տնտեսագետները վստահեցնում են՝ ընդհանուր բանկային համակարգի համար իրավիճակը ռիկսեր չի պարունակում։