Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները
Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտ տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Այն մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ RTVI-ի հետ հարցազրույցում։ Նա ընդգծել է. «Մենք հասել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերի լուծմանը»։
Ողբերգությունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Embraer 190-ը Բաքվից Գրոզնի էր ուղևորվում, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով ուղղությունը փոխել է դեպի Մախաչկալա։ Ավելի ուշ անձնակազմը որոշել է թռչել Ակտաու։ Այդտեղից մի քանի կիլոմետր հեռու տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 67 մարդուց 38-ը զոհվել են:
2026 թվականի ապրիլին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որով հաստատել էին խնդրի վերջնական կարգավորումը, ներառյալ՝ փոխհատուցումների վճարման հարցը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը