Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Հայաստանը երկու տարի է՝ չի կատարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր ֆինանսական պարտավորությունները։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, Երևանը դադարեցրել է կազմակերպության ընդհանուր բյուջեի իր մասնաբաժնի վճարումը։
«Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում իր 10 տոկոսը»,- ասել է նա։ Ըստ ռուս պաշտոնյայի՝ ՀԱՊԿ բյուջեի 50 տոկոսը ձևավորվում է Մոսկվայի վճարումների հաշվին, իսկ մյուս անդամներից յուրաքանչյուրը վճարում է 10-ական տոկոս։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ