Գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով խոցվել եւ ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 660 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գիշերային հարձակումը, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, դարձել է վերջին տարվա ամենամասշտաբայինը։
Ռուսական զինվորականների տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի եւ Աստրախանի մարզերի, ինչպես նաեւ Մոսկվայի տարածաշրջանի եւ Ղրիմի վրա, ինչպես նաեւ Սեւ եւ Ազովյան ծովերի ջրային տարածքներում։
Ուկրաինական դրոնների հարձակումները ակտիվացնել են գարնանը եւ ամռան սկզբին։ Ռուսաստանի տարածաշրջաններում նկատվում է վառելիքի ճգնաժամ՝ ՆՊԶ-ների վրա հարվածների ֆոնին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտնել է, որ հաստատել է անվտանգույն ծառայության համար Ռուսաստանի դեմ «40-օրյա ազդեցության օպերացիա»՝ «պատերազմի դադարեցման նպատակով»։ Նա նշել է, որ ստացել է ՈւԱԾ ղեկավար Եվգենի Հմարայի զեկույցը «մեր հեռահար պատժամիջոցների պլանի, միջին հեռահարության պատժամիջոցների եւ ՈւԱԾ հատուկ գործողությունների կենտրոնի «Ալֆա»-ի արդյունքների մասին»։ Զելենսկու խոսքով՝ ՈւԱԾ-ն ունի «ճակատում Ուկրաինայի դիրքերի պաշտպանության ամենաբարձր ցուցանիշները՝ տարբեր տիպի դրոնների կիրառման շնորհիվ»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը