Պատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի ազգային հավաքականը տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: J խմբի 2-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոններն ուժերն են չափել Ավստրիայի ընտրանու հետ և հաղթել 2:0 հաշվով։ Խաղի գլխավոր հերոսն ու նոր ռեկորդակիրը դարձել է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։
Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի «Էյ-Թի-էնդ-Թի» մարզադաշտում կայացած հանդիպումը սկսվել է արգենտինացիների ակտիվ գրոհներով։ Արդեն 9-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակվել է 11-մետրանոց տուգանային հարված, սակայն Մեսսին չի կարողացել անվրեպ իրացնել այն։
Այնուամենայնիվ, «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվողը շտկել է վրիպումն արդեն 39-րդ րոպեին՝ բացելով խաղի հաշիվը։ Այս գոլը պատմական նշանակություն է ունեցել. այն դարձել է Մեսսիի 17-րդ գնդակը Աշխարհի առաջնություններում, ինչի շնորհիվ նա շրջանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16 գոլ) և դարձել մրցաշարի պատմության միանձնյա լավագույն ռմբարկուն։
Իսկ խաղավերջում՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+5′), Լիոնելը ձևակերպել է դուբլ՝ թարմացնելով սեփական ռեկորդը և Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցնելով 18-ի:
Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 28-ին։ Արգենտինան կմրցի Հորդանանի, իսկ Ավստրիան՝ Ալժիրի հետ։
ԱԱ-2026-ը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը: Արգենտինան մրցաշարին մասնակցում է որպես աշխարհի գործող չեմպիոն (2022 թ. եզրափակչում արգենտինացիները 11-մետրանոցներով հաղթել էին Ֆրանսիային):
Աղբյուր՝ armsport.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը