Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ:
Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը ձեռքին ցրտահարվել է և մահացել: Հետագայում պարզվել է, որ օսմանյան արխիվներում Էրդողանի պապի անունը չի ներառվել Սարիղամիշի ճակատամարտում զոհվածների ցուցակում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:
Կարճ ժամանակ անց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Էրդողանի պապը չի ներառվել «նահատակների» ցուցակում, քանի որ նա մահացել է ոչ թե թշնամու հարվածից, այլ եղանակային ցուրտ պայմաններից:
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշված է, որ Էրդողանը պապը ծնվել է 1882թ. Թուրքիայի Ռիզե նահանգի Ուլուջամե գյուղում:
Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։ Տեղեկություններ կան այն մասին, որ այդ ժամանակ հայերն են Էնվերին փրկել ռուսների մոտ գերի ընկնելուց:



















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ