Կեղտոտ եւ ստոր հակաքարոզչություն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ
Համացանցում եւ որոշ լրատվամիջոցներ առաջնորդվելով սեւ քարոզչության կեղտոտ կանոններով կեղծ, ստահոդ լուր էին տարածել, թե «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի եւ վարչության անդամ Անդրանիկ Թեւանյանի միջեւ սուր վեճ է տեղի ունեցել:
Այս կապակցությամբ Zham.am-ի լրագրողը զրուցել է Վարդան Օսկանյանի եւ Անդրանիկ Թեւանյանի հետ
- Պարոն Օսկանյան, երեկվանից համացանցով լուր է տարածվել, թե, իբր, Ձեր եւ Անդրանիկ Թևանյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել. ի՞նչ կասեք այդ մասին:
- Սա մի կողմից ծիծաղելի է, հումորի ժանրից, մյուս կողմից` կեղտոտ, ստոր հակաքարոզչություն. ամեն դեպքում, այս ամենը կեղտոտ ժանրից է և իսկապես սիրուն չէ: Հետաքրքիր է, որ այս կեղտոտ հակաքարոզչությունը բացառապես մեկ քաղաքական ուժի դեմ է տարվում, ինչը հուշում է, թե որ ուժից է անհանգստացած գործող իշխանությունը, քանզի այս հակաքարոզչության հետևից երևում են իշխանությունների ականջները:
- Պարոն Թևանյան, համացանցում տարածվում է, թե, իբր, Դուք Վահե Հովհաննիսյանին համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումից հետո հարվածել եք վերջինիս, թե, իբր, ...
– Կարող եք չշարունակել։ Ես հումորով եմ վերաբերվում բամբասանքի տարածման մեջ մասնագիտացած այդ կայքում տեղադրված «լուրին»։ Ախմախություններին պետք չէ ուշադրություն դարձնել։ Լկտի ստերին՝ առավել ևս։
Ուշագրավն այն է, որ իշխանությունների շահերը սպասարկող մյուս քույր կայքերը, ֆեյսբուքյան «ֆեյքերն» ու մյուս քարոզչագործիքները պարտաճանաչորեն տարածեցին այդ լկտի սուտը։ Սա ցույց է տալիս, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ սև քարոզչության հրահանգ կա, ինչը հանրությանը համապատասխան եզրակացություններ անելու տեղիք պետք է տա։
Ինչ ասեմ, շունը թող հաչի, իսկ քարավանը կգնա իր ճանապարհով։

















































Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ
Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն․ Վարդան Օսկանյան
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են