Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նաև Հայաստանի ընտրությունների արդյունքից, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք, թե ով կհաղթի (ՀՀ խորհրդարանական ընտրություններում ) և հետո գործողություններ ձեռնարկենք, որոշենք։ Որովհետև եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է նա։
«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Արդյո՞ք մենք իսկապես գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել», - ընդգծել է Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։
«Մենք միշտ կանգնած ենք օրենքի կողմում։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսեք՝ առաջնորդները շատ զգուշորեն ձևակերպեցին իրենց հայտարարությունը (Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ): Այնտեղ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության ուսումնասիրության մասին։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։
Բայց մենք ասում ենք. եթե դուք ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրամիություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ և պլանավորում է մեզ հետ կռվել, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք ձեզ՝ առանց մաքսատուրքերի, բաց շուկաների, ցածր էներգակիրների գների, ազատ աշխատուժի տեղաշարժի, առանց արտոնագրային վճարների և առողջության ապահովագրության պայմաններում», - հավելել է նա։։


















































Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ողբերգություն Լոս Անջելեսում․ հայկական ընտանիքում հայտնաբերվել են ամուսինների և երկու փոքր երեխաների...
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
Սենսացիա հնագիտության մեջ. մարդիկ ապրել են ջունգլիներում 150 հազար տարի առաջ
Ցնցող բացահայտում․ ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում գոյություն ունի անտեսանելի սահմանների «թաքնված համակարգ»
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին և Յարոսլավլի նավթաբազային
Չկալովկա բնակավայրում կորած 6 տարեկան երկու երեխաները գտնվել են
VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում, հայկական գրեթե բոլոր աշխատանքները վաճառվել են
Հանրապետության տոնին նվիրված հուշամեդալ՝ Ֆեմիդայի և հայկական զարդանախշերի պատկերով