Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավելի հաճելի կլիներ, եթե Սպերցյանը հայտնվեր Եվրոպայում Կառավարությունը կազատի Ղարաբաղից տեղահանվածներին որոշ վարկային պարտավորություններից Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին Խուզարկություններ ՀՅԴ Գյումրու գրասենյակում. կան ձերբակալվածներ Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին` ապրանքներ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ Ֆեմինիստական դիվանագիտություն և կանխարգելում․ Հայաստանի ուղերձը միջազգային հարթակում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին Պայմանավորված խաղեր և խիստ պատիժ. ադրբեջանական ակումբը զրկվել է եվրագավաթներից Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է ՀՀ-ին է վերադարձվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք․ Դատախազություն Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն

Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարներըԱվելի հաճելի կլիներ, եթե Սպերցյանը հայտնվեր ԵվրոպայումԿառավարությունը կազատի Ղարաբաղից տեղահանվածներին որոշ վարկային պարտավորություններիցՌոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճինԽուզարկություններ ՀՅԴ Գյումրու գրասենյակում. կան ձերբակալվածներԿառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին` ապրանքներ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներՖեմինիստական դիվանագիտություն և կանխարգելում․ Հայաստանի ուղերձը միջազգային հարթակումՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՄադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասինՊայմանավորված խաղեր և խիստ պատիժ. ադրբեջանական ակումբը զրկվել է եվրագավաթներիցՄաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել էՀՀ-ին է վերադարձվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք․ ԴատախազությունՄեկ օրում բացահայտվել է 146 հանցագործությունԱրտադրված է Հայաստանում․ նորագույն տեխնոլոգիաները հայկական բանակումԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի և կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումըՈրոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. ՌուբիոԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձեւԻրանը հերքել է հունիսի 3-ին Քուվեյթի օդանավակայանին հարվածըՌեալը ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկըԱրդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին«Արքայական» ակումբը կկնքի «4+1» ձևաչափով աշխատանքային պայմանագիրՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում«Ռեալի» նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 7-ինԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնինRISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներըՊետությունը կվճարի արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի և ծաղիկների մաքսատուրքերըՀայ կուրսանտները Ֆրանսիայում ներկայացրել են Հայաստանն ու ազգային խոհանոցըԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանըՖիթնես կենտրոնների համար կսահմանվեն չափորոշիչներ. քննարկվում է նաև ոլորտում քեշբեքի ծրագիր ներդնելու հարցըԵՄ-ն Հայաստանին աջակցության փաթեթ է պատրաստում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՆախագծից իրականություն. Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանումԱրթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ առանձնազրույցից․ Անահիտ ՄանասյանՇուրջ 7.12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներինԵվս մի կարևոր քայլ՝ խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ ՀՀ-ի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործումՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով«Բազար չենք անում, տալու ենք, օգնելու ենք». ՀԿԿ-ն ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակելՄի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար. դա սովորական, նորմալ գործընթաց է. ՕվերչուկԹմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել էԿառավարության 2026 թվականի հունիսի 4-ի հերթական նիստըԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեցՀավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. ԴատախազությունԿանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն ՀայաստանԱնահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 3-ից 4-ըՔրեական ոստիկանները բացահայտել են Տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ չորս անձ ձերբակալվել էՆերկայացվել են «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ որպես գործատու» թեմայով հարցման արդյունքները
Տեսանյութեր

Ներկայացվել են «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ որպես գործատու» թեմայով հարցման արդյունքները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մայիսի 27-ին մասնակցել է ««Ար Ինսայթս» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից իրականացված «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ որպես գործատու» թեմայով սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ամփոփմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՆԳ նախարարության, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են հետազոտության առանցքային արդյունքները, որոնք վերաբերում էին աշխատաշուկայում ոստիկանության ընկալմանը, ծառայության գրավչությանը, աշխատանքային պայմանների գնահատականներին և մասնագիտական զարգացման հնարավորություններին։ Նշվել է, որ ծավալով և խորքային մեթոդաբանությամբ սա ոլորտում իրականացված առաջին նմանատիպ ուսումնասիրությունն է։

Իր խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը կարևորել է փաստահեն հետազոտությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս օբյեկտիվորեն գնահատել հանրային և մասնագիտական շրջանակների վերաբերմունքը, բացահայտել առկա խնդիրները և Ոստիկանության բարեփոխումների համատեքստում մշակել թիրախային քաղաքականություն։ Արմեն Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ ուսումնասիրությունները որակյալ կադրերի ներգրավման գործընթացում կարևոր գործիք են Ոստիկանության՝ որպես ժամանակակից և մրցունակ գործատուի դիրքավորման համար։

Միջազգային գործընկերները ևս բարձր են գնահատել ՆԳՆ վարկանիշի աճը։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին ընդգծել է, որ վերջին հարցումների համաձայն՝ ՆԳ նախարարությունն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի թոփ 50 գործատուների ցանկում։ Նրա խոսքով՝ ոստիկանությունում ծառայությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն՝ միտված հանրային անվտանգության ապահովմանն ու մարդկանց բարեկեցությանը։

Հետազոտության արդյունքները ներկայացնելով՝ «Արինսայթս» ընկերության հիմնադիր և հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը նշել է, որ հարցմանը մասնակցել է 2155 անձ։ Ուսումնասիրությունն իրականացվել է ինչպես ներքին՝ ՆԳՆ կրթահամալիրում պարեկի, ոստիկանության սպայի որակավորում ստացողների և վետերանների, այնպես էլ արտաքին՝ 18-64 տարեկան աշխատուժի և բուհերի թիրախային ֆակուլտետների ուսանողների շրջանում, ապահովելով բազմաշերտ ընդգրկվածություն։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ընդհանուր աշխատուժի 58%-ը ոստիկանությունը դիտարկում է որպես հեղինակավոր գործատու։ Հարցվածների 56%-ը ոստիկանությունը համարել է հուսալի, իսկ 44%-ը՝ գրավիչ գործատու։ Ուսանողների շրջանում ոստիկանությունը որպես հուսալի գործատու ընկալել է 53%-ը, հեղինակավոր՝ 50%-ը, իսկ գրավիչ՝ 27%-ը։

Ոստիկանության հիմնական առավելություններն, ըստ հարցվածների, աշխատանքի կայունությունն ու հանրօգուտ գործունեությունն են, մինչդեռ որպես թերություն առանձնացվել է աշխատանքային ու անձնական կյանքի հավասարակշռման բարդությունը, ինչն առավել մտահոգիչ է ուսանողների շրջանում։

Տվյալների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցված աշխատուժի գերակշիռ մասը դրական է գնահատում ոստիկանության՝ որպես գործատուի գործունեությունը։ Մասնավորապես՝ 70.6%-ը կարևորել է աշխատանքի կայուն երաշխիքները, 65.9%-ը վստահություն է հայտնել, որ մասնագիտական կրթությունը նպաստում է կարիերային առաջընթացին, 65.8%-ը կարևորել է գործունեության հանրօգուտ բնույթը, իսկ 63.3%-ը մատնանշել է շարունակական զարգացման հնարավորությունները։

Ուսանողների շրջանում ևս գերակշռել են դրական գնահատականները։ Նրանց 76%-ը համոզված է, որ ոստիկանությունում իրականացվում է հանրօգուտ աշխատանք, 62.7%-ը նշել է աշխատանքի կայունությունը, իսկ 57.1%-ը՝ շարունակական զարգացման հնարավորությունները։ Սակայն ուսանողների միայն 18.9%-ն է կարծում, որ ոստիկանությունում հնարավոր է պահպանել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը։

Ներքին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պարեկի որակավորում ստացողների շրջանում հանրային ծառայության մոտիվացիան ավելի բարձր է՝ 66․9%։ Նրանք առավել կարևորում են սոցիալական արդարությունը, քաղաքացիական պարտքը, հանրային շահին ծառայելու գաղափարը և ինքնազոհաբերությունը։ Մյուս կողմից, ոստիկանության սպայի որակավորում ստացողներն առավել մեծ նշանակություն են տալիս բարեվարքությանը։

Երկու խմբերի հարցվողներն էլ որպես ոստիկանական համակարգում աշխատանք ընտրելու հիմնական պատճառ նշել են մասնագիտության նկատմամբ սերն ու պետական համակարգում ծառայելու ցանկությունը։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ ապագա պարեկներն ու ոստիկանները համակարգում իրենց կարիերան հիմնականում տեսնում են երկարաժամկետ հեռանկարում։ Ընդ որում՝ ապագա պարեկների 85%-ը երեք տարի անց պատկերացնում է իրեն պարեկային ծառայությունում՝ ավելի բարձր պաշտոնում, իսկ ապագա ոստիկանների 50%-ը ցանկանում է շարունակել ծառայությունը քրեական ոստիկանության կազմում, 34%-ը՝ համայնքային ոստիկանի կարգավիճակում։

Հարցվածների մեծ մասը ոստիկանությունում աշխատանքի գլխավոր առավելությունը համարել է հասարակությանը ծառայելու և մարդկանց օգնելու հնարավորությունը։

Ուսումնասիրությունն անդրադարձել է նաև համակարգում գենդերային զգայունությանը՝ արձանագրելով, որ ապագա պարեկներն ավելի բաց և կարծրատիպերից զերծ վերաբերմունք ունեն համակարգում կանանց ներգրավվածությանը, թեև ընդհանուր առմամբ ռեսպոնդենտների զգալի մասը կիսում է այն տեսակետը, որ կանայք և տղամարդիկ օժտված են ոստիկանական տարբեր ստորաբաժանումներում հավասարապես արդյունավետ ծառայություն իրականացնելու պրոֆեսիոնալ կարողություններով։

Միջոցառման երկրորդ հատվածում ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի համակարգմամբ տեղի է ունեցել պանելային քննարկում։ Մասնակիցները անդրադարձել են ոստիկանության՝ որպես գրավիչ և մրցունակ գործատուի ձևավորման կարևոր նախադրյալներին, համակարգում իրականացվող փոփոխություններին, կրթական բաղադրիչի կարևորությանը, ինչպես նաև ծառայության նկատմամբ առկա ակնկալիքներին ու մոտեցումներին։

Պանելային քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության խորհրդական Սոնա Խաժոյանը, ՄԱԶԾ փորձագետ Լիլիթ Գևորգյանը և «Ար Ինսայթս» ընկերության հիմնադիր, հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը։

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ կառավարության և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող «ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։