Հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում։
Մինչ այժմ հնագետները վստահ էին. առաջին Homo sapiens-ները խուսափում էին անձրևային անտառներից և նախընտրում էին սավաննաները, ծովափերը և բաց տարածքները։
Հետազոտությունը սկսվել է Կոտ դ’Իվուարում գտնվող Բետե I հնագիտական հուշարձանի վերաուսումնասիրությունից, որն առաջին անգամ ուսումնասիրվել էր դեռևս 1980-ականներին։
Այդ ժամանակ գիտնականները գտել էին քարե գործիքներ, սակայն տեխնոլոգիաները թույլ չէին տալիս ճշգրիտ որոշել դրանց տարիքը։ Այժմ հետազոտողները կիրառել են ժամանակակից թվագրման մեթոդներ՝ ներառյալ օպտիկապես խթանված լյումինեսցենցիան և էլեկտրոնային սպինային ռեզոնանսը, և ստացել են ապշեցուցիչ արդյունք. մարդիկ այս անտառներում եղել են մոտ 150 հազար տարի առաջ։
Համոզվելու համար, որ խոսքն իսկապես հնագույն արևադարձային անտառի մասին է, գիտնականները վերլուծել են ծաղկափոշին, բուսական միկրոմասնիկները և հողի մեջ եղած քիմիական հետքերը։ Ամեն ինչ վկայում է, որ այդ տարածքն արդեն այն ժամանակ ծածկված էր խիտ խոնավ անտառներով։ Սա հատկապես կարևոր է, քանի որ երկար ժամանակ համարվում էր, թե նման միջավայրը չափազանց բարդ է վաղ մարդկանց գոյատևման համար։ Անձրևային անտառներում դժվար է որս անել, դժվար է կողմնորոշվել, իսկ շատ բույսեր թունավոր են։
Գիտնականները նաև ենթադրում են, որ մարդիկ կարող էին ազդել արևադարձային անտառների էկոհամակարգերի վրա շատ ավելի վաղ, քան ընդունված է կարծել։
Եթե մեր նախնիները տասնյակ հազարավոր սերունդներ առաջ ապրել են անձրևային անտառներում, ապա, հավանաբար, արդեն այն ժամանակ փոխել են շրջակա միջավայրը՝ որս են արել, օգտագործել են կրակ և ազդել բուսական աշխարհի վրա։
Սա բացում է մարդու և բնության հարաբերությունների պատմության բոլորովին նոր տեսանկյուն։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան