Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը Բաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները» Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին Չաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars Today Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը Լիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդը

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունըՀաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետԲաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները»Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին«Զինապահ» հիմնադրամից 2025–ին աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի, իսկ 2024–ին՝ 284 նոր դեպքի. ամփոփումՉաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars TodayԲԴԽ-ն հայցեր է ներկայացրել նախկին դատավորների դեմ՝ պահանջելով նրանցից բռնագանձել արձակուրդային գումարըԽորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբԷկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներինՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունըԼիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդըՍահմանվում է կարևոր կարգավորում. վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակովՎառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա. BBCԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստըԷքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակՄի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել (տեսանյութ)Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներԱռաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օրԲարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտԱրաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետԱՄՆ քննարկում է Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի տեղաշարժը վերսկսելու միջոցներըԲեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, ՈւկրաինայինԿվերանայվի ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ«Արարատցեմենտ»-ին շուրջ 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվելԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովինԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12Պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծԳավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակըԿկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծԱվտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինՓոփոխություններ Հարկային օրենսգրքում. օրինապահ բիզնեսի համար ստուգումները կնվազեն 20%-ովԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթային պայքարը․ հայտնի են առաջին մրցակիցներըԻլոն Մասկը սպառնացել է դատի տալ գերմանական ZDF հեռուստաալիքին՝Հորմուզի նեղուցի դիմաց՝ աջակցություն ՈւկրաինայինՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակելԱռաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ ՆավասարդԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են նաև անձրևներՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանըԵՄ-ն շտապ մշակում է միջոցառումների փաթեթ՝ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու համար․ Financial Times110-ի փոխարեն շուրջ 210 երեխա՝ Երևանի 105 մանկապարտեզը հիմնանորոգվել է Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցԷլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները

Որ քաղաքական ուժը քանի տոկոսի հույս ունի կամ հույս ունի՞ անցնել խորհրդարան․ «Ռադիոլուրն» ի մի է բերել ակնկալիքները

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը 6 օր առաջ մրցակից հիմնական ուժերը խոսում են իրենց սպասելիքների մասին ու որոշակիացնում իրենց ակնկալիքները ։ «Ռադիոլուր»-ը փորձել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից պարզել, թե  որ քաղաքական ուժը քանի տոկոսի հույս ունի, կամ, եթե անկեղծանան, հույս ունե՞ն հաղթահարել անցողիկ շեմը։  

Սահմանադրական մեծամասնություն կազմել, իշխանափոխություն ու ընդդիմափոխություն հաջողել, անցողիկ շեմ հաղթահարել և/կամ նախկինում գրանցած սեփական արդյունքները գերազանցել․ ընդհանուր գծերով այսպիսի ակնկալիքներ ունեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից  6 օր առաջ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ «Ռադիոլուր» ընտրությունից, այսպես ասենք, 5 պակաս հետաքրքրվել է, թե որքան է գնահատում սեփական հնարավորությունները ուժերից յուրաքանչյուրը։

Ով քանի տոկոս կստանա՝ կորոշի ժողովուրդը՝ «Ռադիոլուր»-ին ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։  Ակնկալիքը մեծամասնություն ձևավորելն է։

«Մենք մեր քաղաքացիներից խնդրում ենք սահմանադրական մեծամասնություն, բայց թե ով քանի՞ տոկոս կհավաքի կամ քանի՞ ձայն կստանա, դրա որոշողը միայն ու միայն ժողովուրդն է»։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը վստահ է, որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով իրենք հասնելու են իշխանափոխության։ Տոկոս չի նշում, բայց ակնկալիքը կրկին մեծամասնություն ձևավորելն է։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցում է բացարձակ հաղթանակի ակնկալիքով այս առումով մեր օրակարգը չի փոխվել, մենք գնում ենք մեր նախանշած ուղով»։

Ընտրություններում կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսի շեմը անգամներով հաղթահարել են պատրաստվում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում՝ ասում է կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը։

«Նույնիսկ անցողիկ շեմի մասին հիմա խոսք չի գնում, որովհետև, վստահաբար, անգամներով անցնում ենք անցողիկ շեմը, և մեր միակ ակնկալիքը հաղթելն ու իշխանություն ձևավորելն է»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում վստահ են, որ 2026-ի համապետական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագրին» դուրս կթողնեն ԱԺ-ից։ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյան։  

«Անցողիկ շեմը միանշանակ հաղթահարելու ակնկալիք ունե՞ք»։

«Դա ընդհանրապես մեզ մոտ չկա, մեզ մոտ երկնիշ ու ավելի բարձր են ակնկալիքները»։

Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ մայիսի 22-ին հրապարակած հարցման համաձայն՝ մի շարք քաղաքական ուժեր հունիսի 7-ի ընտրություններում չեն կարողանալու հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն չի շտապում կանխատեսումներ անել խորհրդարան անցնելու կամ ստանալիք քվեների տոկոսի վերաբերյալ, վստահ է, որ  կհաղթահարեն անցողիկ շեմը։ Իր այդ վստահության պատճառներն էլ Արման Թաթոյանն այսպես է բացատրում․

«Ակնհայտ է, որ մենք հաղթահարում ենք խորհրդարան անցնելու շեմը։ Դա մենք ոչ միայն տեսնում ենք տարբեր սոցիալոգիական հետազոտություններից, այլև զգում ենք մարդկանց հետ շփումներից»։

Քվեաթերթիկում առաջին համար «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակի երրորդ համար Անի Ներկակարյանի կարծիքով՝ իրենց քաղաքական ուժը խորհրդարանում ներկայացված լինելու անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի։

«Թվերի մասին հիմա վերջնական գնահատական տալը ճիշտ չէ։ Բայց կարող եմ ասել, որ ամեն օր շփվում ենք նոր մարդկանց հետ, և աջակցությունն աճում է։ Մենք պայքարում ենք, ոչ թե պարզապես մասնակցելու, այլ խորհդարանում իրական ներկայացվածություն ունենալու համար»։

Բոլորից տարբերվող քարոզարշավ իրականացնող «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, մեջբերելով դեռ մայիսի 11-ին հրապարակված հարցումների տվյալները, ասում է՝ քաղաքացիները, քվեարկելով իրենց  օգտին, պետք է համոզված լինեն, որ խորհրդարան են ուղարկում մի խումբ, որը քանդելու է գործող քաղաքական համակարգն ու կառուցելու է նորը։

«Ես կարծում եմ՝ մենք անցողիկ շեմը հաղթահարելու հարցը լուծել ենք, իսկ մնացածը մեր ժողովրդի կազմակերպված կամքից է կախված։ Քաղաքացիները պետք է համոզված, վստահ, կազմակերպված, առանց ալարելու գնան ընտրատեղամաս ու քվեարկեն Բոլորին դեմ եմ»։

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմը լավատեսորեն է տրամադրված։ Կուսակցության մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան։  

«Մենք կարծում ենք, որ առնվազն անցնում ենք խորհրդարան»։

Հաշվի առնելով  մրցակցային ներկայիս վիճակը՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունում դժվարանում են ստանալիք տոկոս կանխատեսել։  Կուսակցության անդամ Սյուզաննա Բոշյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը շեշտը դնում է գիտակից հանրության վրա։

««Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն այն միակ քաղաքական ուժն է, որ ազգային լուծում է առաջարկում, դրա համար կարծում եմ, որ ամենաքիչը, ինչ ասեմ, 4 տոկոսը պիտի, որ հաղթահարենք»։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունում վստահ են, որ կհավաքեն 7 տոկոսից ավելի։ Կուսակցության անդամ Արման Սարգսյան․

«Փաշինյանից ավելի շատ ձայն կհավաքենք, քան թե ինքը առաջին անգամ մտել էր խորհրդարան»։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած «ՀԱԿ»-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ընտրություններից մի քանի օր առաջ խորհրդարան անցնելու շանսերի մասին հարցերը մանկական խոսակցություն է համարում։

«Լավ էլի, մանկական խոսակցություններ են դրանք, կներեք։ Մենք գնում ենք հաղթանակի»։

2023-ին Երևանի ավագանու ընտրություններում Արամ Սարգսյանի՝ 11 տոկոս հավաքած «Հանրապետություն» կուսակցությունում ակնկալում են նորից գրանցել Երևանի արդյունքը։ Կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյան։

«Առնվազն Երևանի ցուցանիշը գրանցելու ակնկալիքով»։

 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը վստահ է, որ իր գլխավորած կուսակցությունը կանցնի խորհրդարան։

«Ինձ թվում է՝ կհաղթարահենք, բայց տոկոսը դժվարանում եմ ասել»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկանծու Սուրեն Պետրոսյանը ևս ակնկալում է անցնել 9-րդ գումարման խորհրդարան։

«Տոկոս չեմ կարող ասել, բայց ակնկալու ենք, որ շեմը կհաղթահարենք»։

4 տոկոսը պարտություն համարող և 10 տոկոսի ձգտող «ԴՈԿ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կուսակցությունում վստահ են, որ կընդգրկվեն  ձևավորվելիք խորհրդարանում։ «ԴՕԿ» կուսակցության անդամ Աննա Հայրիյան։

«Ձգտում ենք, որ 10 տոկոս կունենանք և շեմի հաղաթահարելու մասին կասկածներ չունենք։ Մենք համոզված ենք, որ 100 տոկոս 4 տոկոսը հաղթահարելու ենք։ Ձգտում ենք, որպեսզի ԱԺ-ում լինենք ոչ թե ուղղակի գնացող-եկող, այլ լինեն խաղացողներ, ինչ-որ բան փոխողներ»։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ իրենք հանդես են գալիս ընդդիմափոխությամբ և առաջիկայում կլինեն խորհրդարանում։

«Ընտրողին ներկայանում ենք, որպես ապագա ընդդիմություն և դատելով այդ հետադարձ կապի որակից, գալիս ենք այն համոզմանը, որ մենք կանցնենք խորհրդրան և կհաղթահարենք անցողիկ շեմը»։

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանում», իրենբ ձևակերպմամբ, ավելի իրատեսական են»։ Կուսակցության ցուցակի երրորդ համար Շուշան Ավագայան․

«Ինչ-որ երկնիշ թիվ չի ռեալիստիկ գտնվենք, բայց շեմը հաղթահարում ենք»։

Որքանով կանխատեսումները կհամընկնեն ընտրությունների արդյունքների հետ, համեմատելուն մի քանի օր մնաց։

armradio.am