Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը
Երեւանում եւ Գյումրիում հունիսի 22-28-ը կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
2025-ին մեկնարկած SumMeet4Kids ծրագիրը այս տարի կանցկացվի Գյումրիում՝ ներգրավելով մանկական եւ պատանեկան տարիքի պարողներին Արթուր Գալիմուլինի (Ղազախստան) եւ Մաքսիմ Մինկոյի (Ռուսաստան) ղեկավարությամբ։ Աշխատարանների ընթացքում ստեղծված ներկայացումը կցուցադրվի Գյումրիում։ Երեխաները կմասնակցեն վարպետաց դասերի եւ կներկայացնեն իրենց աշխատանքները։
Հունիսի 23-ին տեղի կունենա երկու պրեմիերա ․ Սանկտ Պետերբուրգի «Կաննոն դանս» ժամանակակից թատրոնը կներկայացնի «Ֆրեյա. Սիրո պարադիգմը» (Լիլիթ Հակոբյան, Գերմանիա) եւ «Թիթեռ» (Յո Ստրոմգրեն, Նորվեգիա) ներկայացումները։
Նախատեսված է «Հայկական պարադիտում» (Armenian Showcase) ծրագրի ներկայացում, որը տեղի կունենա հունիսի 27-ին Փոքր թատրոնի, իսկ հունիսի 28-ին՝ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի բեմերում:
«Կինոպար» նախագծի շրջանակներում կցուցադրվեն միանգամից երեք՝
ի լույս։
Փառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաեւ մեկանգամյա հատուկ ցուցադրությունը՝ հիմնված Միխայիլ Կորոլի «Սուրբ Աշերայի երգերը» պոեմի վրա։ Ներկայացման մեջ ներգրավված են 12 միջազգային պարողներ, նկարահանումները իրականացվել են Շվեդիայում, իսկ երաժշտական հիմքում գտնվում է Լեոնիդ Ֆյոդորովի եւ Իգոր Կրուտոգոլովի «Աշերա» ալբոմը։
Փառատոնի նպատակն է՝ խթանել ժամանակակից պարի կայուն զարգացումը Հայաստանում՝ միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի եւ մշակութային տարածքների հասանելիության ընդլայնման միջոցով՝ հատկապես ներգրավելով պատանի ստեղծագործողներին, երիտասարդ պարողներին եւ տարածաշրջանային համայնքները։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է