Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործումՌուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներումՍկսվել է ծիրանի արտահանումըԱշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումներըԵրեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնըԴրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր
Հայաստան

Օրենքն ու կռիվը Աժ-ում․ hեռացող խորհրդարանի պատմական դրվագները

2018 թվականից հետո ապագա խորհրդարանը առաջինն է, որ ձևավորվելու է հերթական ընտրությունների միջոցով։ Նախորդ երկու անգամ ԱԺ-ն արտահերթ ընտրություններով է ձևավորվել։ Հեռացող խորհրդարանն աչքի է ընկել ինչպես առանցքային օրենսդրական կարգավորումներով, այնպես էլ աղմկահարույց դրսևորումներով, ունեցել է նիստեր, որոնք կարելի է պատմական գնահատել։ «Ռադիոլուր»-ն ամփոփել է 8-րդ գումարման ԱԺ-ի հնգամյա աշխատանքը։

Անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ գործող կառավարությունը ընտրությունների հաջորդ իսկ առավոտ գնալու է ԱԺ։ Սա օրենքի պահանջ է և կապ չունի նախորդող քաղաքական իրադարձությունների հետ։

Օրենսդրական կարգավորումները կառավարությանը ստիպում են սահմանված ժամկետներում Ազգային ժողովին ներկայացնել պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Զեկույցների ներկայացումը կմեկնարկի հունիսի 8-ից՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Առաջին զեկույցով սովորաբար հանդես է գալիս գործադիր իշխանության ղեկավարը։ Նախատեսվում է բյուջեի կատարողականի քննարկումները շարունակել մինչև հունիսի 15-ը, դրանից հետո հաշվետվությունների ներկայացումը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։

Այսպիսով՝ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, ապա՝ գործող կառավարության լուծարումն ու նոր կառավարության կազմի հաստատումը գործադիր իշխանությունը հին կազմով կհասցնի ներկայացնել 2025-ի իր աշխատանքների հաշվետվությունը։

Այս շաբաթը լիագումար վերջին նիստերի շաբաթն է խորհրդարանի համար մինչև ընտրությունները, սակայն նիստի քվորում չապահովվեց։ Հաջորդ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարողները չներկայացան գործող խորհրդարան։ Քվորումի համար անհրաժեշտ էր 107 պատգամավորից առնվազն 54-ի ներկայությունը։ Նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձանագրեց․ «Գրանցվել է հինգ պատգամավոր։ Քվորում չունենք։ Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։ Այսպիսով, մենք ունենք նման հնարավորություն։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում»։

Այս լիագումար նիստերի օրակարգում 35 հարց է ընդգրկված։

2021 թվականին ձևավորված խորհրդարանն այս ընթացքում գումարել է հարյուրավոր հերթական և արտահերթ նիստեր՝ դառնալով Հայաստանի նորագույն պատմության ամենալարված և խառը իրադարձություններ ապրած խորհրդարաններից մեկը։

Այս խորհրդարանն է լսել 44-օրյա պատերազմի մեկնարկի ու ավարտի ծանր և հուզական հայտարարությունները։ Այս ընթացքում են կայացել ամենազգայուն լսումները պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի արձանագրումների, անհետ կորածների, գերիների վերադարձի, ինքնիշխան տարածքների կորստի խնդիրների շուրջ։ Օրենսդիրի այս աշխատանքների փուլում են նաև բարձրացվել տարատեսակ հարցեր, որոնց պատասխանին հանրությունը սպասում է մինչև օրս։ Բոլոր ժամանակների խորհրդարաններից հենց սա ամենաշատը լսեց «դավաճան» բառը՝ փոխադարձ մեղադրանքների տեսքով։

Անցած տարիներին այս Ազգային ժողովն ընդունել է պետության անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք առանցքային, պատմական և, կարելի է ասել, աղմկահարույց որոշումներ։

  • Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի վավերացումը ամենաուշագրավ արտաքին քաղաքական քայլերից մեկն էր, որն առաջացրեց լայն միջազգային արձագանք և քաղաքական բանավեճեր:
  • Հեռացող խորհրդարանին է պատկանել նաև պատմական իրավունքը՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացումը, սահմանների ճշգրտման և սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի հաստատումը։
  • Այս խորհրդարանում են ընդունվել պաշտպանության ոլորտի նոր ռազմավարությունը, Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրումը, կամավորական հիմունքներով կանանց զինվորական ծառայության անցնելու օրենսդրական կարգավորումները, զինծառայության ժամկետի կրճատումը։
  • 2021-2026 թվականների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը 5 անգամ գնացել է Ազգային ժողով՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորելու միջնորդագրերով։

Հեռացող խորհրդարանի աշխատանքն առանձնացավ նրանով, որ օրենսդրական սովորական գործունեությանը զուգահեռ՝ ԱԺ դահլիճը վերածվել էր երկրում ընթացող  քաղաքական ու հասարակական ծանր իրադարձություններն արտացոլող հարթակի՝ բոլոր հնարավոր դրսևորումներով։

Այս խորհրդարանում ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտում էր աշխատանքները։ 8-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության հիմնական և ամենատևական բոյկոտը տևել է շուրջ 6 ամիս, ինչից հետո արձանագրվեց մասնակի, ապա ամբողջական վերադարձ։ Բայց անցած հինգ տարում ընդդիմությունը կիրառել է նաև բազմաթիվ կարճաժամկետ կամ, այսպես ասած, տակտիկական բոյկոտներ․ օրինակ՝ առանձին արտահերթ նիստերի, կառավարության հետ հարցուպատասխանների կամ որոշակի օրինագծերի քննարկումների ժամանակ, սակայն դրանք տևել են մի քանի օրից մինչև մեկ նստաշրջան։ Այս ամենը առաջացնում էր ինչպես արդյունավետության, այնպես էլ վարձատրության հետ կապված հարցեր։ Հինգ տարիների ընթացքում ԱԺ շենքում ամենաշատ հնչած հարցը հետևյալն է․  

«Որևէ տեղեկություն ունե՞ք, թե, ի վերջո, ուր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար»։  

«Գալիս են փախեփախ, վազեվազ, այդ քարտերը արագ տեղադրում են, գրանցվում ու փախնում են դահլիճից»։

«Ես վստահ եմ, որ իսկապես փորձում եք իմանալ` ո՞ւր է ընդդիմությունը»։

Անցած հինգ տարում իշխանությունն ու ընդդիմությունը այդպես էլ չկարողացան խաղաղ գոյակցել և գործակցել։ Երբ իշխանությունն ու ընդդիմությունը հանդիպել են նիստերի դահլիճում, շատ հաճախ արձանագրվել են սուր բանավեճեր, փոխադարձ մեղադրանքներ և անգամ ծեծկռտուք՝ շիշ նետումներով։ Այս խորհրդարանի պատերը հայհոյանք էլ քիչ չեն լսել։ Այս ընթացքում լրագրողների հետ առճակատումներն էլ քիչ չէին։ Սահմանափակվեց լրագրողների տեղաշարժը շենքում, մի շարք լրագրողների արգելվեց աշխատել խորհրդարանում, ինչը և հենց լրատվամիջոցների կողմից գնահատվեց ազատ խոսքի ու աշխատանքի սահմանափակում։

Ազգային ժողովի տարածքում անվտանգության և կարգ ու կանոնի ապահովման պատասխանատու Պետական պահպանության ծառայության աշխատակիցները բավական հաճախ են շտապել կամ հրավիրվել նիստերի դահլիճ՝ կրքերը հանդարտեցնելու։ Պատգամավորների միջև վիճաբանության ժամանակ ամբիոնից և դահլիճից միմյանց վրա ջրի շշեր նետելու միջադեպը դարձավ խորհրդարանական էթիկայի ամենաքննարկվող թեմաներից մեկը:  

8-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության ընթացքում՝ 2021 թ. օգոստոսից մինչև 2026 թ. մայիս, ընդունել է մոտ 3000 օրենսդրական ակտ՝ ներառյալ սահմանադրական օրենքներ, փոփոխված օրենսգրքեր, միջազգային պայմանագրերի վավերացումներ և գործող օրենքներում փոփոխություններ ու լրացումներ։

Ընդունված օրենքների ճնշող մեծամասնությունը՝ 80-85%-ը, խորհրդարան է ներկայացրել կառավարությունը։ Դրանց մեծ մասը իշխող քաղաքական մեծամասնությունն ընդունել է առանց առարկությունների։

armradio.am