Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 124 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 150 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Անգել Ռուսևին Չոլաքյանը երկամարտում զիջել է ընդամենը 1 կգ-ով: Գառնիկ Չոլաքյանը երկրորդ տարին անընդմեջ է դառնում Եվրոպայի փոխչեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Երեկ Եվրոպայի առաջնությունում պայքարի են դուրս եկել Հայաստանի կանանց հավաքականի անդամները: 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում հայ մարզուհին երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 76 կգ ու 80 կգ կշռող ծանրաձողները և այս վարժությունում ցույց տվել 5-րդ արդյունքը: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրել է միայն 95 կգ կշռող ծանրաձողը: Այս ձևում նա 14-րդն էր:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 74 կգ ու 78 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 96 կգ ու 101 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 7-րդն էր: Երկամարտի 179 կգ արդունքով Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում զբաղեցրել է 6-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 20-ին, Հայաստանի հավաքականից ելույթ կունենա նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա
Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում