Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հյուրընկալվել է ԿԸՀ-ում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում Վարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ

Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասինՄիջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. ԼավրովՎեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքերԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հյուրընկալվել է ԿԸՀ-ումՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համարՌուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականըՄաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքներըԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքումՎթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերումՎարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանըԹրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄԱռևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆՀայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքերԻրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլինՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստինՀՀ ՊՊԾ-ում անցկացվել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վիճակահանությունը«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերը ներնետումը կանխվել էՊատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին. ՓեզեշքիանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 20-ըՈրդուն բանակից ազատելու փորձ՝ կեղծ ՄՌՏ-ովՊապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցերՎերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսովԱպրիլից բարձրացել են շտապօգնության անձնակազմի աշխատավարձերըՈւկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներինԿիևում տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանության գործողությունների հետաքննությունը շարունակվում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի չորս հավակնորդներն այս շաբաթ կմասնակցեն լսումներիՀՀ ԱԽ քարտուղարը 2018 թվականի հեղափոխության մասին գիրք է գրելԹեհրանն անօդաչուներով հարվածել է ԱՄՆ ռազմանավերինԻրանական պետական մեդիան կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարըԱդրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին. ԱլիևՆուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր էՄասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել ՆԳՆ նախաձեռնությամբ էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազել էՀանդիպումներ Վենետիկ կատարած այցի շրջանակումԻջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքըԼոռի Բերդ․ պատմամշակութային ժառանգությունից դեպի ժամանակակից զբոսաշրջային կենտրոնԱջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվելՀայտնի է Նուբարաշենի աղբավայրում պայթյունի պատճառըԱնահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանումՄատուռ բարձրանալիս վնասվածք ստացած քաղաքացուն սարալանջից փրկարարներն են իջեցրելԲուլղարիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունն էԱՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է մնումՀԷՑ-ը 4.1 մլրդ դրամ է ուղղել պետական բյուջեՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԳետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
Գիտություն

Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնումը։

Վկայականները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփումը՝ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր։

«Համոզված եմ՝ այն համակարգը, որը միասին ձևավորում ենք, կդառնա ֆրանսերենի շարունակական զարգացման և ընդլայնման կարևորագույն գործիքակազմերից մեկը։ Արդեն ունենք 24 վերապատրաստողներ, որոնք առանցքային դեր են կատարում ֆրանսերենի դասավանդման կարողությունների զարգացման գործում և կշարունակեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովելով ուսուցիչների մասնագիտական աճի և շարունակական կատարելագործման լայն հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Նա ուրախությամբ փաստել է՝ ծրագրի շրջանակում ընդլայնվել է ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների թիվը և ընդգծել՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

«Առանձնահատուկ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է համագործակցություն՝ ֆրանսերենի դասագրքերի մշակման ուղղությամբ։ Նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել վերապատրաստողներին՝ շարունակելու իրենց հետագա բարձրագույն կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերը կարևոր դեր կունենան Հայաստանում ֆրանկոֆոն միջավայրի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը և ծրագրում ներգրավված մասնակիցներին՝ ներդրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վերահաստատելով, որ ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է։

«Աշխարհում կան ավելի քան 80 երկրներ և բազմաթիվ ֆրանսախոս համայնքներ։ Ֆրանկոֆոնիայի համատեքստում Հայաստանը կարևոր և ակտիվ դերակատարում ունի և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, իսկ 2027 թվականին նախատեսվում է անցկացնել մարզական խաղերը»,- նշել է դեսպանը՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունները։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ավելի համակարգային և առարկայական բնույթ։

«Արդեն ունենք շոշափելի ձեռքբերումներ։ Ֆրանսերենի խորացված ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը վերջին տարիներին աճել է շուրջ 50 տոկոսով։ Միաժամանակ, էականորեն բազմապատկվել են դեպի Ֆրանսիա իրականացվող կրթական շարժունակության այցերը՝ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»,- ընդգծել է նա։

Դեսպանի գնահատմամբ՝ ծրագրի նշանակալի արդյունքներից է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող մասնագետների ներկայությունը, ինչը փաստացի ապահովում է վերապատրաստողների ազգային ցանցի ձևավորումը․ «Այս ցանցը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ այն հասանելի դարձնելով տարբեր մարզերում և համայնքներում»,- եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին՝ շնորհակալություն հայտնելով գործադրած ջանքերի համար։

«Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում՝ ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համատեղ: