Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին. Ալիև Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել ՆԳՆ նախաձեռնությամբ էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազել է Հանդիպումներ Վենետիկ կատարած այցի շրջանակում Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը Լոռի Բերդ․ պատմամշակութային ժառանգությունից դեպի ժամանակակից զբոսաշրջային կենտրոն Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել Հայտնի է Նուբարաշենի աղբավայրում պայթյունի պատճառը Անահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ Գործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում

Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին. ԱլիևՆուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր էՄասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել ՆԳՆ նախաձեռնությամբ էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազել էՀանդիպումներ Վենետիկ կատարած այցի շրջանակումԻջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքըԼոռի Բերդ․ պատմամշակութային ժառանգությունից դեպի ժամանակակից զբոսաշրջային կենտրոնԱջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվելՀայտնի է Նուբարաշենի աղբավայրում պայթյունի պատճառըԱնահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանումՄատուռ բարձրանալիս վնասվածք ստացած քաղաքացուն սարալանջից փրկարարներն են իջեցրելԲուլղարիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունն էԱՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է մնումՀԷՑ-ը 4.1 մլրդ դրամ է ուղղել պետական բյուջեՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԳետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայությանԵրևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄNvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համարԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվելՎարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է ԱԲ նորարարությունների զարգացման 25 մլն դոլարի պայմանագիրԱպրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևՀայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր ԵսայանԿա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետՖրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքներըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն էՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում էՀիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրումԱվտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայանՀայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն ՖրանսիայումՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեցԱլեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվելԱղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալներիՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպՖրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքըԼավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Բիզնես

ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է ԱԲ նորարարությունների զարգացման 25 մլն դոլարի պայմանագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Կարևորելով պայմանագրի կնքումը՝  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների, ինչպես նաև ընկերության հիմնադիրների գործուն ջանքերի շնորհիվ։

 «Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Այս նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում գիտության, առաջատար տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ սահմանելով զարգացման նոր ուղենիշ»,- ընդգծել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ծրագրի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ Հայաստանում գեներացվող ռեսուրսները նախ և առաջ ծառայեն տեղական էկոհամակարգի զարգացմանը։

Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարի ստեղծված «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ»  (AIVI) հարթակը կծառայի այդ ռեսուրսների հասանելիության ապահովմանը։ Նախարարը նաև հավելել է, որ նախաձեռնությունը պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակ է, որը կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, տնտեսության և երկրի դիրքի ամրապնդմանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանն իր հերթին արձանագրել է, որ այս համագործակցությունը միտված է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի ամրապնդմանը և նորարարական նախագծերի խթանմանը։ 

«Արհեստական բանականությունն այսօր վերափոխում է աշխարհը և այն երկրները, որոնք հիմա համարձակ որոշումներ են կայացնում, վաղը կսահմանեն խաղի կանոնները։ Մենք ոգեշնչված ենք նախարարության մոտեցմամբ և տեսլականով, որի կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ապագան է։ Սա պետության և մասնավոր հատվածի համատեղ խոստումն է գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին ու ստարտափներին, որ նրանք ունենալու են արհեստական բանականությունը ի շահ Հայաստանի զարգացմանն օգտագործելու անհրաժեշտ գործիքը»։

Պայմանագրի կարևորության մասին է խոսել նաև NVIDIA-ի Omniverse և մոդելավորման տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն զարգացող, այլ նաև առաջատար տեխնոլոգիական երկիր՝ առաջնորդելով աշխարհը։

«Այս գաղափարի նպատակն է` երկիրը դուրս բերել համաշխարհային առաջնագիծ՝ հենվելով արհեստական բանականության գերհամակարգիչների հզորության վրա։ Նախագծի առաջին փուլով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների գործարկումը Հայաստանին հնարավորություն կտան հասնել Գերմանիայի մակարդակին, իսկ մինչև տարեվերջ՝ երկրորդ փուլի ավարտին, այդ հզորությունների ընդհանուր ծավալով երկիրը կհայտնվի աշխարհի առաջատար հնգյակում։ Պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվող այս ենթակառուցվածքը Հայաստանին հնարավորություն կտա ունենալ միլիարդավոր բնակչություն ունեցող երկրներին բնորոշ հզորություն և արտադրողականություն»։

Պայմանագիրը նշանակալի առաջընթաց է Հայաստանի տեխնոլոգիական կարողությունների զարգացման ճանապարհին։ Այն ձևավորում է անհրաժեշտ նախադրյալներ՝ արհեստական բանականության ոլորտում նոր լուծումների ստեղծման, գիտահետազոտական գործունեության ակտիվացման և նորարարական միջավայրի ընդլայնման համար՝ նպաստելով մրցունակ, գիտելիքահեն էկոհամակարգի կայացմանը։