Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց ԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքները Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր ԵսայանԿա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետՖրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքներըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն էՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում էՀիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրումԱվտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայանՀայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն ՖրանսիայումՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեցԱլեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվելԱղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալներիՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպՖրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքըԼավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
Բիզնես

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում: «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,-ասել է վարչապետը։

Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետության մեջ որևէ տնտեսական հարաբերություն չի ստացվի, եթե հարկի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, քանի որ այն պատմական ընկալումը, որ հարկը հարստահարելու միջոց է և պետությունը ճնշելու միջոց է, պետք է հաղթահարվի: Այս համատեքստում, երկրի ղեկավարը խոսել է հարկային համակարգը ճիշտ ներկայացնելու կարևորության մասին, քանի որ վերջին փոփոխություններով լայն հնարավորություններ են ստեղծվել, հարկային դրույքաչափից նվազեցումներ են իրականացվել մինչև 1%, 1,5%՝ կապված ոլորտից:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ պետք է ինստիտուցիոնալ որոշակի համակարգ մտածել, օրինակ՝ փոքր և միջին բիզնեսը շահերի պաշտպանության կազմակերպություն ունենա: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությանը փոքր և միջին բիզնեսի համաֆինանսավորմամբ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդյունքում աշխատանքը համակարգված կլինի, բոլոր նախարարությունները, կառույցները կիմանան, որ դա է աշխատելու ինստիտուցիոնալ խողովակը, այսինքն՝ կլինի ինստիտուտ, որը պետական չէ, բայց ըստ էության պետության կողմից նաև համաֆինանսավորվում է. «Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է Կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել բերելը»:

Հաջորդիվ քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, հարկային վարչարարությանը շարունակական բարելավմանը, օժանդակության գործիքակազմերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր։