Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան
Ունենք պայմանավորվածություն՝ հունիս-հուլիս ամիսներին ևս 60 հազար GPU պատրաստելու, դրանով իսկ Հայաստանում ընդհանուր առմամբ 110 հազար GPU ունենալու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի պետական համալսարանում ապրիլի 18-ին կայացած AI Conf Armenia 2026 համաժողովում այս մասին հայտարարեց Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:
«Շուտով կհայտարարենք 50 հազար GPU պատրաստելու մասին: Դրանց հասանելիության ծավալով Հայաստանը կդառնա աշխարհի 5 առաջատար երկրներից մեկը: Նաև ունենք պայմանավորվածություն՝ հունիս-հուլիս ամիսներին երրորդ փուլի մասին հայտարարելու վերաբերյալ: Հիմա աշխատում ենք էլեկտրաէներգիայի ավելացման ուղղությամբ, որպեսզի պատրաստենք ևս 60 հազար GPU: Այսինքն, մեր նպատակն է, որ Հայաստանն ունենա ընդհանուր առմամբ 110 հազար GPU: Իհարկե, շատ հպարտ և երախտապարտ ենք ամենից առաջ NVIDIA ընկերությանը, նաև ՀՀ կառավարությանը, որոնք մեզ շատ են օգնել այս դժվարին և ունիկալ ճանապարհին: Դրա իրագործումը վեր է միայն մեր ընկերության հնարավորություններից: Պետք է լիներ ԱՄՆ-Հայաստան խոշոր փոխգործակցություն, նման միջավայր և վստահություն: Դրա համար շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին»,- նշեց Ալեքսանդր Եսայանը:
Նա պատմեց նաև, որ Հայաստանում տվյալների կենտրոնի կառուցման թեման NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ սկսել է քննարկել 2024 թվականին:
«Այն ժամանակ արդեն շատ մեծ պահանջարկ կար նման կենտրոնների, բայց անգամ այդ պարագայում շատ դժվար էր համոզել մեծ ընկերություններին, որ հետաքրքրվեն Հայաստանով: Չկարողացանք գտնել հաճախորդ, որը կկարողանար մեզ երաշխավորել գնում, ինչից ելնելով էլ կկարողանայինք ֆինանսավորում ապահովել: 2024 թվականին խոսքն այսպիսի մեծ գումարի մասին չէր՝ մոտավորապես 50-60 մլն դոլարի մասին էր: 2025 թվականին արդեն հանդիպեցի Ռազմիկ Հովակիմյանին, որը լինելով Սիլիկոնյան հովտում՝ ունի շատ մեծ կապեր ամերիկյան IT ոլորտում: Կարողացանք միավորել մեր գիտելիքը, հնարավորությունները, Ռազմիկ Հովակիմյանի կապերը, որպեսզի կարողանանք գտնել հաճախորդներ: Նաև NVIDIA-ի աջակցությամբ ծրագիրը մեկնարկեց:
2025 թվականի հունիսին հայտարարեցինք 6000 GPU պատրաստելու մասին ու մինչև դեկտեմբեր ավարտելով պայմանագրային և մնացած ֆինանսական հարցերը՝ հունվարից սկսեցինք տվյալների կենտրոնի կառուցումը: Ես ուզում եմ ասել, որ մենք առաջին փուլը՝ 6000 GPU-ն հունիս ամսին արդեն թողարկելու ենք և ԲՏԱ նախարարության հետ կնքեցինք պայմանագիր, ըստ որի 5 տարում պետությունը 25 մլն դոլարի շրջանակում գնում է կատարելու Firebird-ից, որի ռեսուրսները նաև հասանելի են դառնալու հայկական ստարտափներին և համալսարաններին, ինչը կարծում եմ շատ մեծ և կարևոր ներդրում է էկոհամակարգում»,- պատմեց Ալեքսանդր Եսայանը:
Նա տեղեկացրեց, որ 6000 GPU պատրաստելու մասին հայտարարելու պահին շուկայում մեծ հետաքրքրություն կար դրանց նկատմամբ, սակայն Firebird-ը վաճառքի նախնական պայմանավորվածություն ուներ դրանցից միայն մոտ 3000-ի վերաբերյալ:
«Շատ երկար մտածում էի՝ մյուս 3000-ն ում ենք վաճառելու, ինչպես ենք կարողանալու գտնել հաճախորդներ: Դա մի 5-6 ամսվա վաղեմության խոսակցություն էր՝ դեկտեմբերին ուզում էինք հնարավորինս արագ վաճառենք դրանք՝ ֆինանսական լուրջ կորուստներից խուսափելու համար: Բայց, երբ մոտ 2 ամիս առաջ գնացինք ԱՄՆ՝ ունեցանք շատ հանդիպումներ և հասկացանք, որ պետք չէ շտապել: Հիմա մեր GPU-ների պահանջարկը կտրուկ աճել է՝ ընկերությունների միջև նույնիսկ մրցակցություն է սկսվել դրանցից օգտվելու համար: Հիմա մենք ենք որոշում ում հետ համագործակցել: Հայաստանը Firebird-ի շնորհիվ ունի հնարավորություն և հասանելիություն մի ռեսուրսի, որից օգտվելու համար, վստահեցնում եմ, մեզ դիմում են աշխարհի ամենաթոփ ընկերությունները:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր