«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների և անդամների բերման ենթարկելու լուրին։ Նա հստակեցրել է, որ որպես բերման ենթարկելու հիմք է ներկայացվել ընտրակաշառքը և նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտումը։
«Ինչի՞ մասին է խոսք գնում։ Երբ բարեգործական նպատակներով հիմնված է եղել «Մեր ձևով» հասարակական կազմակերպությունը, ծրագրեր են իրականացվել, որոնցում ներգրավված են եղել որոշ մարդիկ, որոնք աշխատավարձեր են ստացել։ Հիմա, ըստ վարույթ իրականացնող մարմին, որքան ես հասկացա, այդ աշխատավարձերը դիտարկվում են որպես ընտրակաշառք։ Միգուցե, անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, ինչն ամենևին քրեական օրենքի դաշտում չէ»,- ասել է փաստաբանը։
Հարցին, թե կարողանալո՞ւ են հիմնավորել, որ դրանք աշխատավարձ են եղել, ոչ թե ընտրակաշառք, փաստաբանը պատասխանել է. «Այն, որ դրանք աշխատավարձ են եղել, կարծում եմ, գործի փաստական հանգամանքներով արդեն հիմնավորված է»։
Փաստաբանը հաստատել է, որ քրեական վարույթի շրջանակներում բերման է ենթարկվել 14 մարդ, որոնցից 2-ին մեղադրանք է առաջադրվել։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն