Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման, ոսկերչության ոլորտի հարկային բեռի թեթևացման և այլ նախագծեր

Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը խստացնելու նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է խստացնել պատիժը իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու և իրացնելու դեպքում, եթե դա տեղի է ունենում ՏՏ-ի միջոցով, օրինակ՝ «Տելեգրամ» ալիքով, 3-6 տարվա փոխարեն նախատեսելով 4-8 տարվա պատիժ: Իսկ անչափահասին թմրամիջոց վաճառելու կամ վաճառքի մեջ անչափահասի ներգրավելու դեպքում առաջարկում է 3-6 տարի ազատազրկման փոխարեն նախատեսել 6-12 տարվա պատիժ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկել նախագծին, բայց նաև հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատժաչափերը կվերանայվեն:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև օտարերկրյա և տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ ու ազատություններ տալու նախագիծը, որը մայր օրենք է: Ըստ այդմ՝ նախագիծը բացառում է խտրականության երաշխիքը 2 հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալել ՀՀ-ից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկել այս նախագծին, քանի որ այն այս տարբերակով հակասում է ներդրումներ ներգրավելու քաղաքականությանը՝ հույս հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կփոփոխվի:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ոստիկանությունում կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու նախագիծը, որը ընդհանուր գնահատական կձևավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով, և այն կլինի չափելի՝ թե՛ անհատական մակարդակում, թե՛ կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատելով ծառայության կողմից իրականացված աշխատանքը:

Առաջին ընթներցմամբ ընդունվեց նաև ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանն ուղղված նախագիծը, ըստ որի՝ ոսկեգործության և ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի կձևավորվի: Առաջարկվում են ԱԱՀ-ով հարկման արտոնյալ կարգավորումներ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը: