ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր
Մեկնարկում է 2026թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Աշակերտների մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ։
Մրցանակաբաշխությունն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով:
Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։
Առաջին փուլը կանցկացվի մայիսի 20-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար հարկավոր է մայիսի 20-ին՝ ժամը 15։45-ին, մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://app.codility.com/public-link/2026/, որով կիրականացվի մասնակցի գրանցումը (նախապես պետք չէ գրանցվել) (անուն, ազգանուն, դպրոց և այլն): Գրանցմանն անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվեն 50 հարցեր, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման և թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1,5 ժամ է:
Եզրափակիչ փուլ անցած աշակերտները կստանան լրացուցիչ տեղեկատվություն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Ռուզաննա Գորոյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010492333 հեռ.-ով։
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։ Հաղթողները հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակը, դիպլոմ և դրամական պարգև։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին