Քուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը
Քուվեյթի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին և երկրի բնակիչներին չորեքշաբթի վաղ առավոտյան մնալ տներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ սահմանափակումը կգործի տեղական ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը։ Գերատեսչությունը նշել է, որ այս քայլը ձեռնարկվել է անվտանգության պահպանման, ընթացող գործողություններին աջակցելու և երկրի կայունությունը ապահովելու նպատակով։
Որոշումը, ըստ հայտարարության, պայմանավորված է «երկրում և տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակով»։
Այս զարգացումը տեղի է ունենում աճող լարվածության ֆոնին, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնաժամկետ է սահմանել՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։ Նա սպառնացել է Իրանին՝ նշելով, որ եթե մինչև նշված ժամկետը պահանջը չկատարվի «մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի»։
«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք հնարավոր չի լինի վերակենդանացնել»,-Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը՝ նշելով, թե չի ուզում, որ դա տեղի ունենա, բայց, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին