ՄԻԵԴ-ը տուգանել է Ադրբեջանին՝ ընդդիմադիր գործիչներին ճնշելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է Ադրբեջանի հայցորդների կողմից եւս 11 գործերի վճիռները։
Ինչպես հայտնում է Turan գործակալությունը՝ ՄԻԵԴ մեկ ընդհանուր գործի շրջանակներիում 10 հայցորդի շահեր ներկայացնող փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը բավարարել է ընդդիմադիր ակտիվիստների բողոքները՝ Բայրամ Բայրամովի, Մեջիդ Մեջիդլիի, Վիդադի Իսկենդերովի, Իքրամ Իսրաֆլովի, Հիքմեթ Աղաեւի եւ Ռովշան Գուլիեւի։ Վերջիններս մինչեւ 15 օր դատապարտված են եղել վարչական կալանքների՝ 2010-ի հուլիսի 31-ին եւ 2011-ի ապրիլի 17-ին՝ Բաքվում բողոքի խաղաղ ակցիաներին մասնակցության համար։ Դատարանը ճանաչել է նրանց իրավունքների խախտումը՝ ըստ 6-րդ (դատական արդար պարզաբանումների իրավունք), 10-րդ (արտահայտման ազատություն), 11-րդ (հավաքների ազատություն) հոդվածների։
Բացի այդ, ՄԻԵԴ-ը ճանաչել է նաեւ ըստ վերոնշյալ հոդվածների Մուհամեդ Մեջիդլիի իրավունքների խախտումը՝ 2010-ի հուլիսի 31-ին եւ 2013-ի մարտի 10-ին հանրահավաքներին ընդդիմության ձերբակալությունների ժամանակ։ Բավարարվել են նաեւ Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլիի բողոքները՝ վերջինիս կամայական ձերբակալությունների հետ կապված՝ 2011-ի ապրիլի 17-ին եւ 2013-ի հունվարի 26-ին բողոքի ակցիաների ժամանակ, ինչպես նաեւ ոստկանության կողմից ցուցաբերած բռնության վերաբերյալ։ ՄԻԵԴ-ը ճանաչել է նաեւ ակտիվիստ Թուրալ Աբասլիի իրավունքների խախտումը՝ կապված 2012-ի հոկտեմբերի 20-ին եւ 2014-ի մայիսի 7-ին նրա ձերբակալությունների հետ։
Ստրասբուրգի դատարանը բավարարել է նաեւ Ջամիլ Հաջիեւի ( 2012-ի նոյեմբերի 17-ին եւ 2013-ի հունվարի 26-ին հանրահավաքների մասնակցություն) եւ Բաբեկ Հասանովի ( 12-ի նոյեմբերի 17-ին եւ 10 2013 -ի մարտի 10—ին հանրահավքների մասնակցություն) հայցերը։
Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ը վճռել է ՝ հայցորդներին 138 870 եւրո փոխհատուցում եւ եւս 9700 եւրո՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են