2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն
2025 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, կազմել են ֆիզիկական և հոգեկան ներգործության ու առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքերը։ Այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ։
Հաղորդման համաձայն՝ նշված ցուցանիշը որոշակի նվազում է արձանագրել նախորդ տարվա համեմատ, երբ այն կազմում էր 90 տոկոս։
«Ընտանեկան և կենցաղային բռնությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց գերակշիռ մասը կազմում են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը»,- նշված է հաղորդման մեջ։
Միաժամանակ հաշվետու տարում արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության հիմքով կատարված սպանության 14 դեպք (2024-ին՝ 13), առևանգման 12 դեպք (2024-ին՝ 5), ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու 10 դեպք (2024-ին՝ 15)։
Հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ քայլերին։
«2025 թվականի հունվարի 24-ին գործարկվել է Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը»,- նշվում է փաստաթղթում։
Դատախազության ներկայացմամբ՝ 2025 թվականին ապահովվել է նաև ոլորտին վերաբերող մասնագիտական քննարկումներում ակտիվ ներգրավվածություն, ինչպես նաև կազմակերպվել են վերապատրաստումներ։
«2025 թվականի ապրիլի 9-ին, 10-ին և 15-ին Արդարադատության ակադեմիայում 57 դատախազ վերապատրաստվել է ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով»,- նշվում է հաղորդման մեջ։
Բացի այդ, ապրիլի 26-27-ը կազմակերպված երկօրյա դասընթացին մասնակցել է ևս 50 դատախազ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ