Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստը հնարավոր է հրապարակվի մինչև ընտրություններ։ «Մենք հրապարակելու ենք տեքստը, և այդ ժամանակ ակնհայտ կլինի՝ ինչ դրույթներ են շարունակելու մնալ և ինչ դրույթներ այլևս չեն լինի»,- ասել է նա։
«Մենք ինտենսիվ ենք աշխատում, որ հրապարակումը լինի օր առաջ։ Ես կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ»,- նշել է նախարարը։
Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ նա ասել է, որ այն պատմական փաստ է. «Այն ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է։ Չնայած պատմական փաստաթուղթ է և իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, այն պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում։ Եվ այդ սկզբունքներով առաջնորդվելով՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա և շեշտադրի պետության շարունակականությունը՝ խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելություն։ Այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու Սահմանադրությունը»։
Նա շեշտել է, որ տեքստը անփոփոխ չի լինելու, այլ նախագիծ է, որը չի բացառվում որոշակի փոփոխությունների ենթարկվի, երբ քաղաքացիներից ու ոլորտի մասնագետներից առաջարկներ ստացվեն։ Գալյանը նաև ընդգծել է, որ Սահմանադրությունն ընդունել-չընդունելու հարցը որոշելու է ժողովուրդը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ