Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը «Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը

Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը

Հակակոռուպցիոն կոմիտեում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող վարույթ չկա. Factor

Առավոտյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Տեսանյութում Հակոբյանն ասում է, որ ցանկություն ունի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ «Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը, թերևս, բավարար չէ սրա համար։ Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- ասում է Աննա Հակոբյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ուսումնասիրվում է այդ թվում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։

Հակակոռոպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ կոմիտեում «Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա, բայց վերահաստատեց, որ ուսումնասիրվում է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հիմնադրամը հայտարարեց անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին։ Լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից հետաքրքրվել էին՝ արդյոք անվճար դասընթացների մասին հայտարարելով՝ չի խախտվել քրեորեն պատժելի արարք համարվող բարեգործության արգելքը։ «Կոնկրետ ձեր ասած դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում մենք հաղորդում  չունենք այս պահին։

Բայց վաղը, մյուս օրը, եթե ունենանք հաղորդում, և եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ՝ իրավական առումով այստեղ ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսներում համապատասխան ճիշտ իրավական որոշում, գնահատական տրվի։ Եթե մենք  ձեր ասած դեպքով ունենանք հաղորդում կամ ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում, և հանրությունը կիրազեկվի պատշաճ»,- ասել էր Նահապետյանը։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուներին, կուսակցություններին և նրանց ներկայացուցիչներին ընտրողներին կամ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, ապրանք, արժեթուղթ կամ ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև բարեգործությունը քարոզչության հետ զուգակցելու համար։

Օրենքը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։ Իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պաշտոնապես հայտարարվել է․ դրանք կկայանան հունիսի 7-ին։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն էլ՝ նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրել կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանք, արժեթուղթ կամ ծառայություններ։

Միաժամանակ, այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կամ գործունեությունը կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուների հետ, նախընտրական քարոզչության ժամանակ չեն կարող իրականացնել բարեգործություն այն համայնքներում, որտեղ անցկացվում են տվյալ ընտրությունները։