Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքեր
Համյանքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության երկու դեպք։
Առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց փետրվարի 11-ի ուշ երեկոյան։ Ըստ ահազանգի՝ այդ օրը, ժամը 13-ի սահմաններում, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում մի տղամարդ մոտեցել էր 76-ամյա կնոջ, օգնություն խնդրել, ապա ճարպկորեն թռցրել էր նրա ոսկյա մատանին։
Համայնքային ոստիկանները կնոջից հաղորդում ընդունեցին, անցան գործի և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արագ ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ մի տղամարդ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փետրվարի 13-ի ցերեկը 76-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
***
Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացվեց ևս մեկ հաղորդում։ Խորենացու փողոցում գտնվող առևտրի կենտրոնում, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, գողացել էին ոսկյա շղթա և տեղը դրել մետաղյա ոսկեգույն շղթա։ Նյութական վնասը կազմել էր 380 հազար դրամ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և համայնքային ոստիկաններն անցան գործի։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Նոր Արեշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։
Դեպքից երկու օր անց երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։
Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում