ՔՈԳՎ հերթական բացահայտման արդյունքում հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել է
Փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։
Նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։
Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի քան 8 գրամ։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում