Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի վարչական շրջանների մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով
Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներում ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ը։ Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Հայտարարությունը ակտիվորեն քննարկվում է համացանցում, որոշ օգտատերեր գրել են, որ ողջ երկրում գիշերները ջրամատակարարումը դադարեցվելու է։ Այս մասով Factor TV-ն պարզաբանում է խնդրել ընկերությունից։
«Մեր կայքում դրված է, ողջ երկրի մասին չի խոսքը։ Մենք յուրաքանչյուր տարի սահմանված կարգով նոյեմբերի վերջին տասնօրյակում հրապարակում ենք հաջորդ տարվա գրաֆիկը, նույնն էլ այս տարի ենք արել։
2025 թվականի նոյեմբերին հրապարակել ենք մեր 2026 թվականի գրաֆիկը ու այդտեղից այս աղմուկը առաջացել է, չգիտենք՝ ինչի մասին է այս աղմուկը»,- փոխանցեցին ընկերությունից՝ նշելով, որ ավելի ուշ պարզաբանում կտարածեն։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում