Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ Էխտելդ
Այսօր՝ փետրվարի 19-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նիդերլանդական «ԱԶ Ալկմարը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Նոային»։
Նիդերլանդական թիմի գլխավոր մարզիչ Լերոյ Էխտելդը խաղից առաջ կիսվել է սպասելիքներով և վերլուծել երևանյան ակումբի հնարավորությունները։ «Դեռ չեմ կարող ասել, որ մենք կայուն ենք, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք։ «Այաքսի» և «Էքսելսիորի» դեմ խաղերի երկրորդ խաղակեսերը հաջող ստացվեցին, սակայն մենք պարտավոր ենք նույն որակը ցուցադրել հենց մեկնարկային րոպեներից։ Մենք դեռ փնտրում ենք մեր խաղը, և լավ պահերը դեռ կարելի է մատների վրա հաշվել։
Մենք ուզում ենք հնարավորինս առաջ գնալ, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղթել։ Թեև մրցաշարում դեռ հստակ ձևակերպված նպատակ չունենք, բայց ՈւԵՖԱ-ի վարկանիշային միավորների համար կանենք առավելագույնը։ Ինչ վերաբերում է մրցակցին՝ «Նոան» պինդ թիմ է։ Կազմում շատ են տարիքային ֆուտբոլիստները. միջին տարիքը 28-ից բարձր է, ինչը նշանակում է, որ գործ ունենք փորձառու և ֆիզիկապես ուժեղ մրցակցի հետ։ Նրանք հնարավորություն են ունեցել օպտիմալ կերպով նախապատրաստվելու այս խաղին, սակայն, մյուս կողմից, նրանց մոտ բացակայում է խաղային ռիթմը՝ վերջին երկու ամսում պաշտոնական հանդիպում չունենալու պատճառով։ Ամեն դեպքում, մենք լուրջ դիմադրություն ենք սպասում», — նշել է Էխտելդը։
«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։
armsport.am


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն