ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի շրջանակում Լիսաբոնի «Բենֆիկայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպը։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ըստ իր պնդման, ենթարկվել էր ռասիստական բնույթի վիրավորանքների։ «Ես ցնցված էի։ Կատարվածն ինձ խորապես վշտացրեց։ Մեր հասարակության մեջ ռասիզմը բացարձակապես տեղ չունի։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումն ավարտվել է «արքայական» ակումբի նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Խաղի միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսի մեկնարկում հեղինակել է հենց Վինիսիուսը։
armsport.am


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն