Իրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում
Իրանն առաջընթաց է նշում ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում. շուտով կարող է պայմանագիր ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։ «Ինչ վերաբերում է գազի ներմուծման հարցերին, ապա մենք առաջ ենք գնացել այդ հարցում մեր ռուս գործընկերների հետ և հույս ունենք, որ մոտ ապագայում կկարողանանք արդեն պայմանագիր ստորագրել՝ իրագործելու համար», - ասել է նա՝ ամփոփելով Թեհրանում կայացած ռուս-իրանական միջկառավարական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները։
Նախարարի խոսքով՝ Իրանը ձեռնարկում է բոլոր քայլերը երկրի ներսում գազի արդյունահանումը մեծացնելու համար և այն հասցրել է ռեկորդային ցուցանիշների։ «Բայց ելնելով անհրաժեշտությունից և անհավասարակշռության պատճառով, որն, այնուամենայնիվ, գոյություն ունի մեր երկրում, մենք, միևնույն է, փնտրում ենք Ռուսաստանի Դաշնությունից գազ ներմուծելու հնարավորություններ», - Պակնեժադը բացատրել է Ռուսաստանից գազի մատակարարումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իրանի սեփական պաշարները։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Գազամատակարարման դադարեցում՝ Օձուն բնակավայրում